26.11.2024

Книжное Обозрение

Վահան Թոթովենց, «Բաքու»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Վահան Թոթովենց, «Բաքու», վեպ, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 624 էջ, 2021թ.:

Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, որ դեռեւս իշխող էին կամ գոնե սոցիալական ազդեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սեւացած փողեր, չքավորություն եւ դարի բկին հասած անդիմադրելի կեցության փոփոխություն։ Ընթերցողի ուշադիր աչքից չեն վրիպի գեղարվեստական շերտերում թաքնված ինչ-ինչ ճշգրիտ իրողություններ՝ կապված հայ-թուրքական հետագա սրացումների ակունքի, կայսերական հին, բայց մինչ օրս ձգվող նույնատիպ վարմունքի եւ շատ ու շատ այլ հարցերի հետ։

«Բաքու» եռահատոր վեպը ժամանակին արգելվել էր եւ շուրջ իննսուն տարի մնացել ընդհատակում։ Առաջին հատորը հրատարակվել է 1930 թվականին, երկրորդը՝ 1932, իսկ երրորդը՝ 1934 թվականին։ Գրքի առաջին հրատարակությունից պահպանվել է մի քանի օրինակ։ Կան շշուկներ, որ վեպն ունեցել է «մեկենաս», եւ Թոթովենցն այն գրել է ինչ-որ «պատվերով», բայց դրանք փսփսուքի մակարդակի տեղեկություններ են։

Թոթովենցի՝ 88 տարի անց վերահրատարակված ամենամեծ գրական ստեղծագործությունն է, որն այժմ երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանի նախաձեռնությամբ լույս տեսավ մեկ ամբողջական գրքով: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի եւ Վիրաբի միակ որդին՝ Լեւոնը, ով Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լեւոն-Լեւիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով եւ դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի խորհրդանիշ…

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.