Ռուբեն Վարդանյան, «Դոն Կիխոտն» ու «վիշապները», փաստագրական, 188 էջ, «ՄեդիաՄաքս Մեդիա քոմփանի» հրատ., 2025թ.
Գիրքը 2013-ից 2019-ը թվականներին Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է: Ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ ու աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:
Այն նոր լույսի տակ է ներկայացնում մեր նորագույն պատմության կարեւոր ժամանակահատվածը, մասնավորապես՝ 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:
Գիրքը կօգնի շատ մարդկանց պատասխանել հարցին, թե ինչու Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ եւ մնաց այնտեղ մինչեւ վերջ։