Ինչպիսին կլիներ Հայաստանն առանց 102-րդ ռազմաբազայի. «Թարմ ուղեղով»՝ Մանվել Սարգսյանի հետ
- Details
- Category: Մեդիա
Եթե թուրքական ինքնաթիռներն անցնեն Հայաստանի օդային սահմանը, ո՞վ է հրաման տալու խփելու, մենք, թե՞ ռուսները: Հայաստանը մեծ բան կորցրեց՝ թույլ տալով իր տարածքում տեղակայել ռուսական ռազմաբազա: Սա զրկեց մեզ ռազմավարական դաշնակից լինելու հնարավորությունից. բանակցելու ու շահելու տեղ չթողեցիք: Հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, մենք կմնանք շահարկման առարկա այնքան ժամանակ, քանի դեռ դա թույլ ենք տալիս: «Թարմ ուղեղով»՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:
Հայաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին դուրս գալ ծուղակից. Մանվել Սարգսյան
- Details
- Category: Մեդիա
Ադրբեջանն իրեն ծուղակի մեջ է գցել՝ տարիներ շարունակ վարելով այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտության» քաղաքականություն, Հայաստանն էլ «գտել է ձևը» և թույլ չի տալիս հակառակորդին դուրս գալ այդ վիճակից:
Հանրային կարծիք և բռնություն
- Details
- Category: Մեդիա
Ի՞նչ ընկալում ունի հանրության մեծամասնությունը բռնության հանդեպ, ի՞նչ կապ կա բռնության, պատժի և ուժի միջև: Թեման քննարկում են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Չինաստանի դեսպանին
- Details
- Category: Հանդիպումներ
23 փետրվարի 2016թ., Երեւան: Այսօր` փետրվարի 23-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
Քննարկվեց հարցերի լայն տարրապատկեր՝ սկսած գլոբալ անվտանգությունից եւ տարածաշրջանային զարգացումներից, Հայաստանի ներքաղաքական իրավիճակներից մինչեւ հայ-չինական փոխհարաբերությունների ներկան ու ներուժը: Հովհաննիսյանը պաշտոնական հյուրին ներկայացրեց Հայաստանի ներհասարակական եւ արտաքին քաղաքական օրախնդիր մարտահրավերները, ինչպես նաեւ Նոր Հայաստանի ստեղծման ու փոխհարաբերությունների այդ ներուժի լիակատար իրականացման իր մոտեցումները:
Արցախյան պատերազմի անհայտ ու առեղծվածային էջեր. Մաս 2
- Details
- Category: Մեդիա
ՌԱՀՀԿ տնօրեն, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած Մանվել Սարգսյանը պատմեց Արցախյան պատերազմի մասին. ինչպես սկսվեց և ինչպես ավարտվեց պատերազմը, որն էր հաղթանակի բանալին: