Ժողովրդական դիվանագիտության կողմնակիցները չպետք է կրկնեն Մինսկի խմբի առաջարկները
- Details
- Category: Մեկնաբանություններ
Հասարակությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ իր տեսակետն ունի և պետք է արտահայտի ժողովրդական դիվանագիտության միջոցով՝ չկրկնելով ՄԽ առաջարկները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» հայտարարությանը: Նա նշեց, որ հակամարտություններում ժողովրդական դիվանագիտությունն անհրաժեշտություն է, եթե այն գործում է անկախ առկա կարգավորման ձևաչափերից, այն է` Մինսկի խմբի ձևաչափից:
Մանվել Սարգսյան. «Սա շարժում չէ, սա կուսակցական միջոցառում է»
- Details
- Category: Հարցազրույցներ
Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս քաղաքական գործընթացները Հայաստանում:
«Թարմ ուղեղով»` Մանվել Սարգսյանի հետ
- Details
- Category: Մեդիա
Այնպիսի տպավորություն է, որ Ղարաբաղը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ որևէ կապ չունի: Մեր իշխանությունները անգամ վախենում են խոսել այդ մասին, անգամ սեփական հաղթանակից են վախենում: Մենք պատմությունից դասեր չենք քաղում, միգուցե այն պատճառով, որ չենք էլ հասկանում այն: Եթե ռուսական զորքերը Հայստանից դուս բերված լինեին, ապա այժմ Ռուսատանը ջանք չէր խնայի ավելի հզոր Հայաստան ունենալու համար. թարմ ուղեղով` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:
{mp3remote}http://lratvakan.am/voice/40715.mp3{/mp3remote}
Ռուսաստանը նպատակ ունի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորել
- Details
- Category: Մեդիա
Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հնարավորությունը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի համոզմամբ՝ Ադրբեջանին զենք վաճառելուց Մոսկվան աստիճանաբար անցնում է Բաքվի հետ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորմանը: Վերլուծաբանի կարծիքով՝ այս մասին են վկայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ երեկ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքները: