https://www.youtube.com/watch?v=oCk7CVAXTqE

«1915» հոգեբանական թրիլլերը շուտով հանրությանը կներկայացվի

30 հունվարի 2015թ., Երեւան : Նախօրեին «Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող «1915» ֆիմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին:

https://www.youtube.com/watch?v=P4x6Bja0Xds

Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերություններում մեծացող լարվուծությունը պայմանավորված է ոչ միայն այս երկրի նկատմամբ՝ աշխարհի ունեցած էներգետիկ և Աֆղանստանում միջազգային առաքելության շուրջ հետքրքրությունները կորցնելու հետ, այլ նաև ռուս-ադրբեջանական՝ գնալով խորացող ռազմավարական համագործակցության հետ:

Ռուսական ռազմաբազայի առաքելության շուրջ հնացած մոտեցումների, շփման գծում սահմանային լարվածության հիմնական դրդապատճառների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:

https://www.youtube.com/watch?v=W90hZJV5ct0

Ագօրա հաղորդման հյուրն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

Մենք պետություն ունենք, թե ոչ: Հայաստանում գոյություն ունի ինքնիշխանության խորը դեֆիցիտ: Քաղաքական էլիտայի լռությունը լեգիտիմացնում է ինքնիշխանության այդ դեֆիցիտը: Գաղութային իշխանություն և գաղութային ընդդիմություն: Պետությունը չպետք է փնտրի հովանավորներ դրսից, այլ պետք է փնտրի աջակցություն ներսից` սեփական ժողովրդի կողմից: Ինչու եւ ինչպես է կրկնվում պատմությունը:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները կգտնեք հաղորդման ընթացքում:

https://www.youtube.com/watch?v=JAvkacdjrJw

«Ազատությունից 100 մետր» հաղորդման հյուրերն են քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրանք քննարկում են Հայաստանի անվտանգության մարտահրավերները և հարցը, թե արդյոք հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։