https://www.youtube.com/watch?v=rrfMnOH2wwY

Ինչպե՞ս կարող է կրոնների երկխոսությունը նպաստել քաղաքական կոնֆլիկտների հաղթահարմանն ու խաղաղության վերահաստատմանը այսօր, մասնավորապես Մերձավոր Արևելքում: Քննարկում են քաղաքագետ Մանվել Սարգսյանը, կրոնագետ Պարգև Բարսեղյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե վարդապետ Անանյանը:

https://www.youtube.com/watch?v=4neiceHUrx0

https://www.youtube.com/watch?v=0OWXWUuVWE0

Ռուսաստանը թերթեց ուկրաինական ճգնաժամի էջը. պատերազմն այնտեղ ավարտված է: Սակայն Ռուսաստանին պարտադրեցին գնալ Սիրիա: Դա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանը տուժելու է, հակառակը՝ կարող է դիվիդենտներ ստանալ. բայց, այնուամենայնիվ, պարտադրել են: ԱՄՆ՝ ի դեմ Ռուսաստանի, չունի թշնամի, աշխարհում Չինաստան կա, որը նոր քաղաքակրթություն ու խաղի կանոններ է թելադրում, վտանգն այնտեղ է: «Թարմ ուղեղով»՝ Ռազմավարական և ազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

https://www.youtube.com/watch?v=fyQHhFFSktg

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը գնահատելով Ղարաբաղյան հարցի կարգավորման արդի հանգրվանը՝ ասաց. «Չեմ կարծում, թե միջազգային նման փոփոխությունների կոնտեքստում կարելի է գալ համաձայնության: Ավելի հանգիստ ժամանակներում անգամ դա գոյություն չուներ: Շատ մեծացել է ԼՂ հակամարտության դերը, և այն դուրս է գալիս լրջագույն խնդիրների շարք, ինչը մտահոգիչ է, որովհետև լրիվ նոր մարտահրավերներ են»:

https://www.youtube.com/watch?v=18IjaP2TNsQ

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հետ զրուցել ենք 2008 թվականից հետո քաղաքական ծեծերի մասին: Ըստ էության, մինչև այսօր չի դադարում հաշվեհարդարի մեխանիզմը, եթե մարտի 1-ին սպանություններով ավարտվեց, ապա հիմա դաժան ծեծերն ամրապնդվեցին որպես հարց լուծելու մեթոդ:  Ինչպես դիմակայել, համարժեք հակահարված տալ: