Monday, 20 September 2021

F Free Platform

ՎՈՅԻՆԸ, ՇԱԽՄԱՏԻՍՏԸ, ԼԵՆՏ ԿՏՐՈՂԸ ԵՎ… ԲԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂԸ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Երբ անկախացած Հայաստանի թշնամիները հասկացան, որ Արցախյան պատերազմում տանուլ են տվել քիչ չէ՝ 1997-98-ին էլ երկրի ղեկն անցել է հայրենասեր-խելացիների ձեռքը՝ գրոհի անցան ներդրված տականքների միջոցով:

Սրանք գրավեցին լրատվամիջոցներն ու հանրային հարթակները եւ հանձնարարված գործին ձեռնամուխ եղան միայն իրենց հատուկ սատանայական անպատկառությամբ: Սատանաներն ընտրված էին մեծ մրցույթով ու հանգամանորեն: «Հոկտեմբերի 27» նյութելուց, բայց իշխանափոխության չհասնելուց հետո նրանք իրենց հակահայ ջանքերը կենտրոնացրին նախագահ Քոչարյանին վարկաբեկելու կարեւոր խնդրին:

Նախ նրան սկսեցին ծաղրանքով անվանել ՎՈՅԻՆ՝ նկատի ունենալով Արցախյան ազատամարտում ունեցած վճռական դերը: Ձեռի հետ էլ հասարակական տրամադրություններ էին սերմանում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների դեմ: Ծաղրի սպառնալիքն ավելի քան ակնհայտ էր՝ չհմարձակվեք պետության, հողի համար մարտնչել: Վարկաբեկությունը երկու ուղղությամբ էին տարածում՝ անձի դեմ եւ ազգայինի դեմ:

Ովքեր այսօր իշխանությունը բռնազավթել են եւ երկիրը տանում են դեպի ստույգ կործանում՝ տեղավորված էին սորոսի թուրքական գրպանում, նրա նետած փշրանքներով փրփուրը բերաններին ստեր ու զրպարտություններ հորինելով՝ մարդկանց կյանքը վերածում էին պղտոր հեղեղի հարեւանությամբ մի կերպ գոյություն քարշ տալու տառապանքի:

Քոչարյանին սեւացնելու համար ոչ մի ստորության առջեւ կանգ չէին առնում, սակայն այդ էժան հերյուրանքները հերթով զարնվում էին ճշմարտության պատին ու աղմուկով երեւան հանում հեղինակների թուրքական կեղտոտ ճանկերը: Վերջին երեք տարին ապացուցեց, թե որքան անճարակ ու ողորմելի են վարկաբեկիչները, փաստորեն ոչ թե հարվածի թիրախ-Քոչարյանը, այլ հենց իրենք մերկացրին սեփական ստերն ու նենգ նպատակները ինչպես «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի, Մեղրիի, այնպես էլ առասպելական միլիարդների մասին:

Նաեւ Սերժ Սարգսյանի դեմ գործած ստաշարանը փուլ եկավ՝ 50/50 հեքիաթի, տանկերի ջրի ու այլ ապուշությունների մասին: Երրորդ նախագահին էլ ծաղրանքով ՇԱԽՄԱՏԻՍՏ էին անվանում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Հայաստանի հավաքականը երեք անգամ անընդմեջ գրավեց շախմատի համաշխարհային գահը, եւ մեր երկիրը հռչակվեց շախմատային գերտերություն: Հապա պատկերացրեք՝ մի պստիկ պետություն, շրջապատված թշնամիներով, պատերազմի սպառնալիքն ամեն րոպե գլխին կախված, հաղորդակցության միջոցներից զուրկ, բայց ոչ միայն իրեն պաշտպանում է ու զարգանում, այլեւ փայլատակում է իմաստուն խաղի վարպետների առատությամբ եւ դրանով հպարտորեն ձեռնոց է նետում մոլորակի հզորներին: Նախանձից կպայթեն, ատելությունից կմեռնեն, սակայն մրցել չեն կարող՝ տկար են ուղեղով, ուրեմն պետք է ծաղրեն, արժեզրկեն այն մարդուն, ում նախագահության օրոք եւ անմիջական մասնակցությամբ տեղի է ունենցել այդ դարակազմիկ իրադեպը:

Սեւացնելու գործում լրտեսների պակաս չունեին՝ դրանցով լցված էին հակազգային մամուլն  ու ամբիոնները, ողբերգական 2018-ից՝ իշխանական բարձր ու ցածր ծակուծուկերը:

Այս ամենի համապատկերին հատկապես զավեշտալի է Երկրորդ նախագահին փակցված պիտակներից մեկը. անզորությունից մկկալով՝ նրան սկսեցին անվանել… ԼԵՆՏ ԿՏՐՈՂ: Բոլորը գիտեն ինչու՝ նախագահության տասը տարիներին Քոչարյանն անվերջ կառուցում էր, մեկը մեկից նշանակալի նորամուտներ նշում, շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, մշակութային ու տնտեսական օջախներ բացում: Եվ այդ հրաշալի ձեռնարկները, բնականաբար, ուղեկցվում էին ԺԱՊԱՎԵՆ ԿՏՐԵԼՈՒ  գեղեցիկ արարողությամբ: (Հետաքրքիր է՝ նախագահն այդպիսի քանի՞ հարյուր կտրածո ժապավեն ունի): Իհարկե, սրիկաներն անգամ դա էին ատում, դրանից էին գազազում, սեւ սիրտ կապում: Նրանց համար տենչալի էին լեւոնական ավերակ ժամանակները՝ մխրճված խավարի, սառնամանիքի, սովահարության ճիրաններում:

Հայաստանի թշնամիները չեն սիրում ծաղկուն, կառուցվող, շենացող Հայաստան, ազատ Արցախ, միասնական հայություն: Նրանք քոչվոր գազանի բնազդով ատում են Հայոց հզոր բանակը եւ մեր բոլոր հերոսներին: 44-օրյա սպանդը նյութվեց թե՛ Արցախը հոշոտելու, թե՛ ամենայն հայկականը վարկաբեկելու համար: Թուրքն այսօր մեր պետության սահմաններից ներս նույն գազանությունն է անում, իսկ դրածո կառավարիչները շարունակում են հին ու գարշահոտ փրփուրը բերաններին՝ նվիրյալներին վարկաբեկել, ստեր մոգոնել, պետական գանձարանը մինչեւ վերջին փշուրը լիզել ու տզրուկի նման կառչել իշխանական գահերից:

Դժոխքի վերջը երեւում է: Մեր երկիրը նորից կարող է ծաղկել, հզորանալ, թշնամուն ամեհի բռունցք ցույց տալ եւ աշխարհի հետ խոսել իր քաղաքակրթական բարձունքից:

Դա քո ձեռքին է, ԲԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂ: Հերյուրանքների ու մերկապարանոց ճառերի ժամանակն անցյալում է, հավատա գործին ու դրականին:

Հիշիր, վոյինը ՔԱՋ ՌԱԶՄԻԿՆ է:

Լենտ կտրողը ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑՈՂՆ է:

ՇԱԽՄԱՏԻՍՏԸ հարկավոր քայլն անողն է:

Երեքն էլ՝ փառաբանության արժանի գործեր:

Հավատա աչքովդ տեսածին, սրտովդ զգացածին, որպեսզի երկիրդ կրկին տեսնի, որպեսզի սերունդներդ կրկին զգան: Ամուր բռնիր բանականությանդ ղեկը, դա բարձրագույն գանձն է, որ շնորհված է արարածներից եզակի մեկին՝ ՄԱՐԴՈՒՆ՝ ՔԵԶ:

 

Հրաչուհի Փալանդուզյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.