Saturday, 16 May 2026

F Free Platform

Պատերազմի վերսկսումն Իրանի դեմ անխուսափելի՞ է

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ինձ համար ակնհայտ է, որ Իրանի ու ԱՄՆ-ի (Իսրայելի) պատերազմը վերսկսվելու է առաջիկա օրերի ընթացքում։ Կողմերն ընդամենը վերականգնում են ուժերը՝ ավելի մեծ թափով իրար վրա հարձակվելու համար: Չի բացառվում նաեւ, որ ավելի կործանարար զենքեր կօգտագործեն միմյանց դեմ։

Ռազմականին զուգահեռ, սակայն, հակամարտող բոլոր երկրներում քաղաքական սուր խմորումներ են տեղի ունենում։

ԱՄՆ նախագահ Թրամփի դեմ այդ երկրի խորհրդարանում անվստահության գործընթաց է սկսվել՝ պաշտոնից հեռացնելու համար։

Սեւ ամպեր են կուտակվել նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխին։ Նրան էլ են մեղադրում Իրանի դեմ ագրեսիա սկսելու եւ դրա հետևանքով Իսրայելին սոսկալի վնասներ բերելու համար։

Անամպ չէ նմանապես Իրանի նախագահի վիճակը։ Փեզեշքիանին էլ Իրանում մեղադրում են թուրքամետ պահվածքի համար, որ նա գիտակցաբար թաքցնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հակաիրանական գործողությունները։

Պատերազմի վերսկսումը Իրանի դեմ անխուսափելի է, իսկ թե դա ինչ ներքաղաքական հետեւանքներ կունենա, դեռ ժամանակը ցույց կտա։ Այս համատեքստում Ուգանդայի բանակի գլխավոր հրամանատարը Թուրքիային սպառնացել է պատերազմով, եթե ամենագեղեցիկ թրքուհուն կնության չտան իրեն եւ չվճարեն 1 մլրդ դոլար օժիտ։

Իսկ դուք ասում եք, թե մեր խելագարից էլ չկա աշխարհում:

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.