Friday, 29 May 2026

F Free Platform

Ավարայրի ճակատամարտը՝ ժամանակակից իրանցու աչքերով

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

2025-ի ամռանը Իրանի Ուրմիա քաղաքում հանդիպեցի այդ երկրի մշակույթի նախարարության բարձր պաշտոնյաներից մեկին։ Զրուցեցինք Հայաստանի ու Իրանի պատմական հարաբերությունների մասին։

Պարոն Աբերին ասաց, որ հատկապես 451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո պարսից քաղաքական մտքում էական փոփոխություն է եղել հայ ժողովրդի արժեքների նկատմամբ։ Թեպետ հաղթել է պարսկական զորքն իր մեծաքանակ լինելու շնորհիվ, բայց հայերը քաղաքական հաղթանակ են տարել։

Պարոն Աբերին Ավարայրի ճակատամարտը համեմատեց Երուսաղեմի 1187 թվականի պաշարման դրվագի հետ, երբ պարտված կողմն իրականում հաղթել է իր սկզբունքայնությամբ եւ ստիպել է հաշվի նստել իր իրավունքների հետ։

451 թվականի ճակատամարտը Պարսկաստանի եւ Հայաստանի քաղաքական հարաբերությունների կարեւոր հանգրվան էր, որից հետո պարսկական արքունիքում բոլոր ժամանակներում հիշատակվել է այն։ Ասաց իրանցի պաշտոնյան։

Երբ զարմանքով հարցրի՝ բա եթե Իրանում այդքան լավ են ուսումնասիրել Ավարայրի ճակատամարտը, ինչո՞ւ է պատմական այդ դրվագն անտեսված, չի խոսվում, կարծես այն երբեւէ չի եղել։

Աբերին պատասխանեց՝ իսկ ի՞նչ անենք, հայտարարենք, որ Ավարայրի ճակատամարտը Պարսկաստանի համար Պյուռոսյան հաղթանա՞կ էր, որտեղ հայերը ավելի շատ քաղաքական արդյունք ստացան, քան պարսիկները։

Ասացի՝ ուղղակի պետք է պատմության հետ ազնիվ լինել։ Պատասխանեց՝ ամենամեծ ազնվությունը այն է, որ 451 թվականից հետո հայ եւ պարսիկ ժողովուրդների բարեկամությունը ավելի բարձր աստիճանի հասավ, քանի որ պարսիկները տեսան հայերի նվիրումը սեփական ազգային ու հոգեւոր արժեքներին եւ անմնացորդ պայքարը։ Դա բերեց փոխադարձ հարգանքի երկու ժողովուրդների միջեւ։

Ավարայրից հետո Պարսկաստանը սկսեց հատուկ հարգանքով վերաբերվել հայկական հոգեւոր ու ազգային արժեքներին եւ հետագա դարերում ավելի մեծ հոգածությամբ պահպանել հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը:

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.