Գործող վարչակարգը չի կարողանում ինքն իր համար պարզել սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը, ուստի հարցը օդում կախված է. քաղաքագետ
- Details
- Category: Հարցազրույցներ
Newsline-ի զրուցակիցն է «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը.
- Պարո′ն Սարգսյան, օրերս Եվրամիությունը զեկույց հրապարակեց այն մասին, որ Հ այաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում, որ չի գործում հավաքների ազատության մասին օրենքը, իսկ մամուլի ազատության ոլորտում առաջընթաց չկա: Ինչո՞ւ է ԵՄ-ն նման գնահատականներ տվել:
ՌԱՀՀԿ-ն նշում է իր 20-ամյակը
- Details
- Category: Հանդիպումներ
25 մարտի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) պատրաստվում է մարտի 31-ին ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում նշելու իր հիմնադրման քսանամյակը: Սկսած անցյալ տարվա աշնանից՝ հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ ու սեմինար-քննարկումներ, ինչպես նաեւ տպագրության է ներկայացվել եւ շուտով լույս կտեսնի երկու տասնամյակների ընթացքում ՌԱՀՀԿ-ի բազմաբեղուն գործունեության մասին պատմող պատկերազարդ գիրքը:
Ընդդիմության «չորրորդ ոտքը»
- Details
- Category: Հոդվածներ
Եվ այսպես, ՀՀԿ-ին հաջողվեց ամայացնել ընդդիմադիր դաշտը, ինչի կապակցությամբ կարելի է շնորհավորել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Գագիկ Մելիքյանին, Էդուարդ Շարմազանովին եւ նժդեհական ուղեգծի վրա «լարախաղացություն» անող մյուս կարկառուն դեմքերին: Տղերքը ջանք ու եռանդ չխնայեցին «հույժ կարեւոր» կուսակցական հանձնարարությունը պատվով կատարելու համար: «Բարգավաճ Հայաստանը», ինչպես «կացնահարվածներ» ստացած կաղնու ծառ, այլեւս տապալված է, ոչիշխանական Եռյակը` վնասազերծված: Համենայն դեպս, այդպիսին է գերակշռող տեսակետը:
Մեկ ազգ, երկու պետությո՞ւն. Մանվել Սարգսյան, Գեղամ Բաղդասարյան
- Details
- Category: Մեդիա
Երբ 1990թ. Հայաստանում ընդունվեց անկախության հռչակագիրը՝ հիմք դնելով անկախ պետականության կերտման սկիզբը, հռչակագրում գրված էր, որ մենք մեր դարավոր իղձերն ենք ուզում իրականացնել: Այսինքն դարերով, ըստ էության՝ 13-րդ դարից՝ Անիի կործանումից հետո, անընդհատ ժողովրդի մեջ կար նման գաղափար, ամեն դեպքում այսօր այդպես է ընկալվում, որ հարյուրավոր տարի անց մենք հռչակում ենք այսպիսի մի պետության սկիզբ:
«1915» ֆիլմը լույս կսփռի 1.5 միլիոն հայերի մոռացված ցեղասպանության վրա
- Details
- Category: Մեդիա
19 մարտի 2015թ., Լոս Անջելես: Ի հիշատակ ցեղասպանության 100-ամյակի, Bloodvine Media-ն Strongman-ի և mTuckman Media-ի հետ համատեղ, 2015թ. ապրիլի 17-ին հանդիսատեսի դատին կհանձնի «1915» ֆիլմը:
Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանը («Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ) և Ալեք Մուհիբյանը: Նկարահանող և դերասանական կազմը ներառում է այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Հովհաննիսյանը (ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար), Գրեմմի մրցանակակիր երգահան Սերժ Թանկյանը (System of a Down խմբից, որը շուտով կմեկնարկի ցեղասպանությանը նվիրված իր շրջագայությունը) և դերասաններ Սիմոն Աբգարյանը (Casino Royale) ու Անժելա Սարաֆյանը (Twilight):