Թուրքիան Ադրբեջանին ԼՂ հարցով ընտրության առաջ է կանգնեցրել. Մանվել Սարգսյան
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Tert.am –ի հետ զրույցում ռուս-թուրքական ծայրաստիճան սրված հարաբերությունների համատեքստում նշեց, որ հիմա տարածաշրջանում այնպիսի վիճակ է, որ ԼՂ բանակցային գործընթացի մասին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ն է` անիմաստ համարում խոսել: Ըստ նրա` Թուրքիան Ադրբեջանին ընտրության առաջ փորձեց կանգնեցնել `ասելով, որ Թուրքիան Ադրբեջանին կօգնի վերադարձնել «ադրբեջանական կորսված հողերը»: Իսկ Ադրբեջանն էլ պատասխանել է փոխարտգործնախարարի մակարդակով ` ասելով, որ մենք Ռուսաստանից առաջարկ ունենք ղարաբաղյան խնդիրը լուծելու:
ՌԱՀՀԿ-ը քննարկեց մերձավորարեւելյան իրադրությունը՝ Հարավային Կովկասի վրա ազդեցության համատեքստում
- Մանրամասները
- Սեմինարներ
20 նոյեմբերի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում՝ «Միջազգային նոր իրադրությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով: Հրավիրված էին միջազգային հարցերի փորձագետ-վերլուծաբաններ, դեսպանությունների աշխատակիցներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
«Հայաստանը վտանգի մեջ է` դառնալով Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերի մասնիկը». Մանվել Սարգսյան
- Մանրամասները
- Հարցազրույցներ
168.am-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, երեկ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ նախագահը չի բացառել Ստեփանակերտի օդանավակայանի տրամադրումը Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար: Թեև այդ տեղեկությունը հերքվեց, բայց դա նոր միտք չէ, այն մեկ ամիս առաջ շրջանառության մեջ էր դրել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Փորձագետների պնդմամբ, այսկերպ Ռուսաստանը մի քանի խնդիր կլուծի: Ըստ Ձեզ` ռուսական կողմը որքանո՞վ է հետաքրքրված Ղարաբաղն այս խնդրում օգտագործելու հարցով ներկայում:
Քաղաքագետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասնական են
- Մանրամասները
- Մեկնաբանություններ
Ինչպես Ռուսաստանը, այդպես էլ ԱՄՆ-ն բացասաբար են վերաբերվել ԵԽԽՎ ում քննարկվող՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ռոբերթ Ուոլթերի զեկույցին, որն ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հարցերով ու ժողովրդավարության հարցերով հանձնաժողովում:
Ռուսաստանը նոր հարաբերություններ ստեղծելու քաղաքականություն է վարում՝ բոլորի հետ առանձին
- Մանրամասները
- Հարցազրույցներ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անընդհատ հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը, և ինչո՞ւ է փորձ արվում խուսափել այդ ձևաչափից: