Հայաստանը հակառակորդին պետք է այնպիսի վիճակում դնի, որ նա ստիպված նստի բանակցային սեղանի շուրջ. Մանվել Սարգսյան
- Մանրամասները
- Մեկնաբանություններ
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել էր, որ սահմանին տիրող իրավիճակը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
Ոչ թե հայտարարությունները, այլ որոշումներն ու գործողություններն են կարեւոր
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, ինչին հաջորդեց Ադրբեջանի իշխանությունների կոշտ արձագանքը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունն ու ընդհանրապես ստեղծված իրավիճակը:
«Ամեն կրակող պետք է իմանա, որ նույն օրը մահանալու է, ու այդ գնդակը վերադառնալու է իրեն». Մանվել Սարգսյան
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է, հայկական կողմում կրկին զոհեր և վիրավորներ կան, իսկ հակառակորդն անցել է խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
«Մեր ձեռքերը կապված են ռուսական բազայով, մենք չենք կարող ազատ քաղաքականություն վարել»
- Մանրամասները
- Մեկնաբանություններ
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կիսում է տեսակետը, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումների այս օրերին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ոչ ադեկվատ է աշխատում. «Ու եթե Արտգործնախարարությունը չի աշխատում, բնական է, որ պետք է փոփոխություն մտցնել։ Այն հանգամանքը, որ նա օրերս փորձում էր արդարացնել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելը, հերիք է, որ այդ մարդն ընդհանրապես այդտեղ չաշխատի»։
Ղարաբաղի դերը մեծացել, դուրս է եկել գլոբալ խնդիրների շարք
- Մանրամասները
- Մեդիա
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը գնահատելով Ղարաբաղյան հարցի կարգավորման արդի հանգրվանը՝ ասաց. «Չեմ կարծում, թե միջազգային նման փոփոխությունների կոնտեքստում կարելի է գալ համաձայնության: Ավելի հանգիստ ժամանակներում անգամ դա գոյություն չուներ: Շատ մեծացել է ԼՂ հակամարտության դերը, և այն դուրս է գալիս լրջագույն խնդիրների շարք, ինչը մտահոգիչ է, որովհետև լրիվ նոր մարտահրավերներ են»: