«Թեժ կետերից մեկը, որտեղ բազմաթիվ երկրների շահեր են բախվում, Ղարաբաղն է»
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները բավական ուշագրավ են: Մինչ սահմանում լարվածություն էր, Ադրբեջանը մեր զինտեխնիկան էր խոցում, իսկ հայկական կողմն էլ պատասխան գործողություն էր իրականացնում, դիվանագիտական հարթությունում ևս իրադարձությունների պակաս չկար: Նախ` խորհրդարանի անդրանիկ նիստում երկրի ղեկավարը խոսեց հակամարտության, դրա վերաբերյալ նախընտրական քարոզարշավում հնչած տեսակետների մասին, ինչին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը: Այլ խոսքով, կարծես հակամարտության համար նոր փուլ է սկսվել: Զարգացումները «Իրատեսի» հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
ՌԱՀՀԿ-ը վերլուծեց արցախյան ստատուս-քվոյի հետ կապված զարգացումները
- Մանրամասները
- Սեմինարներ
25 մայիսի 2017թ., Երեւան: Այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. բանավեճեր արցախյան ստատուս-քվոյի շուրջ»: Հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ, հանրային ակտիվիստներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բաքուն ուզում է նոր մոդել ստեղծել՝ հիմնված Ռուսաստանի օգնության եւ ռազմական շանտաժի վրա
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ԱԺ-ում Սերժ Սարգսյաննիր ծավալուն ելույթում մեծ անդրադարձ ունեցավ ԼՂ խնդրի կարգավորմանը, ասաց, թե որ տարբերակն է սեղանին։ Այս մեկ տարվա ընթացքում խնդրի կարգավորման ուղղությամբ արագ զարգացումներ կլինե՞ն։
Մինսկի խմբի հայտարարությունն ուղղված էր ռազմական հնարավոր գործողությունները կանխելուն
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
– Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ առաջին անգամ հասցեական մեղադրանք են հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ կապված հայկական «Оса» զենիթահրթիռային համակարգը խոցելու դեպքի հետ: Ինչո՞ւ: Իրավիճակը հասել էր պայթյունավտանգ կետի՞:
ՌԱՀՀԿ-ը թողարկեց 2017թ. իր եռամսյա պարբերականի անդրանիկ համարը
- Մանրամասները
- Շնորհանդեսներ
12 մայիսի 2017թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա աշխատության ընթացիկ տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված նյութերի հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ: