Բաց նամակ ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ երկրների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային կազմակերպությունների առաքելությունների ղեկավարներին

Պատվարժան պարոնայք դեսպաններ,

Ըմբռնումով վերաբերվելով «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին Ձեր տված գնահատանքին, որում Դուք անընդունելի եք համարում Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու նպատակով բռնությունների կիրառումը, կցանկանայինք տեղեկացնել Ձեզ Հայաստանի քաղաքական կացության առանձնահատկության մասին, որն էլ հանգեցրել է ներկայիս ճգնաժամային իրավիճակին: Ոչ մի կերպ չարդարացնելով պայքարի զինված միջոցները, մենք բոլորին կոչ ենք անում անաչառ մոտենալ այդ ճգնաժամի ծնած պատճառներին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ճշմարտացի գնահատականը կօգնի մեր երկրին հեռանալ ապակառուցողական զարգացումից եւ դուրս գալ առաջանցիկ զարգացման ուղի:

ՌԱՀՀԿ-ն միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կոչին

24 հունիսի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի երեկ տարածած կոչին, որով դատապարտվում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլյանի հանդեպ իրականացվող հետապնդումը եւ ապօրինի ազատազրկումը՝ այն ճանաչելով որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ:

Եթե Հայաստանն այդ պահանջը չի դնում, նշանակում է ուրիշ պետությունների շահերով են առաջնորդվում

Եթե Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում սկզբունքորեն գերակա է 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերի կատարումը, հետևաբար հայկական կողմը պետք է պահանջ ներկայացնի նախկին դիրքերին վերադառնալու համար: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Ռուսաստանի առաջարկն է՝ «ստատուս քվո» ևս մի քանի տասնամյակ կամ՝ պատերազմ

Շավարշ Քոչարյանը վերջերս ԱԳ նախարարի խոսնակի դերն է կատարում։ Հենց նրա շուրթերով ենք մենք ամեն հինգշաբթի, կառավարության նիստից հետո տեղեկանում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ պաշտոնական տեսակետներին և դիրքորոշումներին։ Երբեմն հակասություններ են լինում Էդվարդ Նալբանդյանի և նրա ոչ պաշտոնական խոսնակի մտքերում։ Վերջերս Նալբանդյանը հայտատարեց, որ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղթն է։ Իսկ այսօր արդեն Շավարշ Քոչարյանն ասաց բառացիորեն հետևյալը․ այս պահին սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Լավրովն իրոք իր հետ ինչ-որ նոր փաթեթ է բերել, որի մասին այս օրերին հրապարակումներ եղան ռուսական պարբերականներում։

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հայրենիքի վիճակի մասին

Քաղաքացիներ եւ հայրենակիցներ,

Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում:

Կուսակցական գույներն ու հատվածական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին:

Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, եւ ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը:

Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:

Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից:

Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
6 ապրիլի 2016