Արմինե Ղազարյան

Հարցազրույց Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ

- Երկու օր հետո տեղի կունենան ՀՀ նախագահի ընտրությունները: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական շրջանը: Թեկնածուների նախընտրական քարոզչությունը ո՞ր գրական ժանրում կտեղավորեք:

- Հասկանում եմ` ինչ եք ակնարկում: Արտաքուստ` գուցե զվարճալի, բայց իրականում` շատ տխուր իրավիճակ է: Զվարճալի էլ չէ, զավեշտ է, ուղղակի մարդիկ ինքնապաշտպանական մեխանիզմների միջոցով այլ հակազդում են տալիս և «ուրախանում» քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հաջորդականության ու տրամաբանության վրա: Հակառակ դեպքում` ոչ միայն խորապես դեպրեսիայի աղբյուր կարող է հանդիսանալ, այլ, թեկուզև միայն նախագահին լսելով, ցանկություն է առաջանում ժամ առաջ լքել հայրենիքը: Իսկ ինչո՞ւ, որովհետև, երբ թեկնածուները որակապես անհավասար են, և իշխանության թեկնածուն խնդիր ունի այդ անհավասարությունը, մեղմ ասած` «հղկելու» իր օգտին, ապա արհեստական տարրեր պետք է մտցնեին, որից հետո այն ուղղակի կրկեսի նմանվեց: Բայցև կրկեսը մնաց իր կողմում, իր սցենարով և խաղացողներով:

Արմինե Ղազարյան

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը 

Արմինե, կարծիք կա, որ նախագահական ընտրությունների շուրջ արհեստական ծայրահեղ անլրջություն է ստեղծվել: Իսկապե՞ս այդպես է, թե պարզապես սա հոգեբանական պահ է հասարակության մեջ, գիտակցության մեջ ներարկվել է սա՝ որպես հիմնավոր կարծիք: 

Այդպես է, եթե խոսքը վերաբերում է նախագահական ընտրությունների շուրջ արհեստական ծայրահեղ անլրջություն ստեղծելուն, իմ կարծիքը միանշանակ է: Օրեցօր համոզվում եմ այս տեխնոլոգիայի առկայության մասին: Նախագահի թեկնածուների մի մասը անլրջացնելու համար է մասնակցել և մասնակցում: Տպավորությունն այն է, կարծես պահի տակ «գտնված» փրկարար տեխնոլոգիա լինի, որ հընթացս է գրվում: Բայց եթե մյուս կողմից դիտարկենք, կտեսնենք էպոսագետի վաղաժամ առկայությունը. «ռելաքս» ոճի քարոզարշավի գաղափարը դեռ վաղուցվանից կա:

Արմինե Ղազարյան

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը 

Արմինե, քարոզարշավն ընթացքի մեջ է, թեկնածուներն ինքնաբավ են, սակայն  հասարակությանն այս ամենը բավարար չէ, իհարկե նկատի չունեմ «չեբուրաշկաներին»: Ինչպե՞ս եք գնահատում ներկա փուլը:

Հետաքրքիր իրավիճակ է, կասեի բավականին զգայուն: Մասնակից թեկնածուների մոտիվացիաները և նրանց մոտեցումների ուրվագծերն ավելի ու ավելի են պարզվում: Չեմ ասի, թե այս պահին բավական պարզ է, բայց այն, որ մի քանի կոնկրետ մոտեցում և կոնցեպտ կա մասնակցության դաշտում, դա երևում է: Կա նաև չմասնակցության դաշտ, որը սակայն, միևնույն է, իր գոյությամբ ևս մասնակից է եւ պատասխանատու, ինչպես իրենք են ասում` կրկեսին, և որն էլ ամբողջացնում է Հայաստանի հասարակական քաղաքական դաշտի երանգները: Վերլուծելով կտեսնենք քաղաքական ակտիվ մասի և հասարակության միջև մեծ հակասություն:

Ինչու՞ է Սերժ Սարգսյանը դարձել դյուրագրգիռ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ նախընտրական շրջանում հասարակության հետ շփման ժամանակ անհարիր և նյարդային պահվածքը քննարկման առարկա է քաղաքագետների կողմից: Շատերի համար զարմանալի է, որ այն էլ նախընտրական քարոզչության շրջանում Սերժ Սարգսյանը նման գործելաոճ է նախընտրում՝ Եռաբլուրում լացող կնոջը հորդորում է չխանգարել տոնը, կամ տավուշցի ծերունու հետ խոսում «խիյարի» այլաբանության լեզվով:

Մանվել Սարգսյան

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, հայրենական լրատվամիջոցներում, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչների կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի պահանջները իռացիոնալ են և անիրականանալի: Իռացիոնա՞լ է արդյոք «Վերջ շինծու ընտրություններին» պահանջը: