ՌԱՀՀԿ եռամսյա պարբերականի երրորդ համարի շնորհանդեսը
- Մանրամասները
- Շնորհանդեսներ
21 հոկտեմբերի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա ժողովածուի այս տարվա երրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված հոդվածների հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:
«Թուրքիան և ԼՂ հարցի կարգավորման գործընթացը. նոր մարտահրավերներ»
- Մանրամասները
- Մեդիա
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Թուրքիան և ԼՂ հարցի կարգավորման գործընթացը. նոր մարտահրավերներ» թեմայով:
Ռուսաստանն ընդունեց Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
- Մանրամասները
- Հարցազրույցներ
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում օրերս Երևանում Լավրովի արած հայտարարությունը, ըստ որի՝ ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը։ Սա կարծես Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարության շարունակությունն էր։
Ադրբեջանի միակ հույսը հիմա ՌԴ-ն է. Մանվել Սարգսյան
- Մանրամասները
- Մեդիա
https://www.youtube.com/watch?v=6TY7GkozFUE
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հայտարարությունները չէին կարող առանց ՌԴ –ի թույլատվության արվել։
Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե օրակարգում Հայաստանի կողմից 5 շրջանն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը որոշ կառուցողական առաջարկներ են ներկայացրել, Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով, մենք էլ հավանություն ենք տվել դրան»,- Haberler.com-ի փոխանցմամբ՝ շեշտել էր Թուրքիայի արտգործնախարարը։
Ամեն ինչ կմնա անփոփոխ, քանի դեռ չի ձևակերպվել խնդիրը
- Մանրամասները
- Մեդիա
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի քաղաքական համակարգում փոփոխություններ չեն կարող լինել, քանի դեռ չեն փոխվել սեփականության մասին և կուսակցությունների մասին օրենքները։