Monday, 25 November 2024

C Center in the Press

Արցախյան պատերազմը սկսվել է նրանից, որ միակողմանի ճնշվել են հանրության իրավունքները. Մանվել Սարգսյան (Galatv.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, անդրադառնալով «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնության շրջանակներում իրականացված հետազոտությանը, նշեց, որ հանրությանը ներարկում են մի տեսակետ, ըստ որի՝ ճիշտ ու սխալ, մեղավոր և անմեղ չկա, և իրենց պետք է միավորի սոցիալական արդարությունը, սակայն այստեղ բոլոր մոտեցումներից բաց թողնված է մի կատեգորիա՝ իրավունքը:

Ըստ նրա՝ մարդկանց ներշնչվում է մի մոտեցում, որ դու կռվել ես, բայց սխալ ես և խաբված ես:

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ հետազոտողների մոտեցումներից կարելի է ենթադրել, որ որևէ պայքար իրավունքի համար ոչ մի արժեք չունի, եթե դու չես ձգտում խաղաղության, սակայն կոնկրետ Արցախյան պատերազմը սկսվել է նրանից, որ միակողմանի ճնշվել են հանրության իրավունքները, նշեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով՝ այս կատեգորիան չպետք է անտեսել:

http://galatv.am/news/262331/

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.