
21-28 նոյեմբերի 2026թ.
Այս շաբաթվա թիվ 1 իրադարձությունը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումն էր, որը հանրության, մամուլի ու մասնագիտական շրջանակների բուռն քննարկման առարկա դարձավ։

Այս շաբաթվա թիվ 1 իրադարձությունը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումն էր, որը հանրության, մամուլի ու մասնագիտական շրջանակների բուռն քննարկման առարկա դարձավ։

Այս շաբաթ մեր երկրի ներքաղաքական բնապատկերն առանձնացավ Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բախմամբ։ Խորհրդարանում և կառավարությունում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթներից ու լրագրողների հետ ունեցած միջադեպերից հետո ՀՀ առաջին նախագահը հրապարակավ դատապարտեց գործող վարչապետի գռեհիկ վարքագիծն ու հայհոյախառն բառապաշարը՝ նշելով, որ մեր պետականության պատմության ընթացքում որևէ ղեկավար իրեն նման պահվածք թույլ չի տվել ժողովրդի առջև։ Տեր-Պետրոսյանը սա որակեց որպես Փաշինյանի կերտած «իրական Հայաստանի» այլանդակ պատկեր և աջակցեց Ժուռնալիստների միության կոչին՝ դիմել միջազգային հանրությանը։ Վարչապետ…

Շաբաթվա ամենաքննարկվող իրավաքաղաքական իրադարձությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահն էր կալանավայրում։ Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել։ Ըստ «Փաստինֆո» լրատվական կայքի՝ դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հանրային հրապարակումներում և պաշտպանական կողմի հայտարարություններում մեղադրյալի մահն անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու որոշման հետ, ինչը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունն ու…

Վերջին օրերի լրատվական թողարկումների առանցքում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական ընթացիկ զարգացումներն են։ Իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, ԵԱՏՄ-ՀԱՊԿ տնտեսական ճնշումները, դեպի Եվրոպական միություն քայլելու միտումները, ընդդիմադիր խոշոր գործարարների ձերբակալությունները և խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերը դարձել են մամուլի ու հանրային լայն քննարկման առարկա։

Այս շաբաթը լի էր կարևոր իրադարձություններով։ Քննարկենք և ամփոփենք ներքաղաքական անցուդարձը՝ ըստ կարևորության։

Այս շաբաթվա հայաստանյան գլխավոր իրադարձություններից մեկը շարունակում է մնալ COP17 համաժողովը։ Այս միջոցառման շրջանակներում Արցախի Հանրային խորհուրդը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դատապարտելով նրա լռությունը COP17 համաժողովի ընթացքում։ Խորհուրդը շեշտում է, որ ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանումն անտեսելով՝ անհնար է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին։ Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին վերահաստատել արցախցիների անվտանգ, արժանապատիվ ու կամավոր վերադարձի իրավունքը և աջակցել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի…

Շաբաթվա կենտրոնական և ամենալայն արձագանք ստացած իրադարձությունը Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացումն էր։

Անվտանգային ճգնաժամ. ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Սյունիք և սահմանազատման խնդիրները

Այն, ինչ չարագուշակ 44-օրյայի 6-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հ1»-ում, ամենամեղմ բնորոշմամբ՝ անբարոյականություն էր: Մեր ազգային ողբերգության օրը բոլորիս հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը, փոխանակ տարելիցի տրամաբանությանը հարիր հատուկ եթեր պատրաստեր ի հարգանս նահատակված հազարավոր հայորդիների անմար հիշատակի, հեռարձակում է ոչ ավել ոչ պակաս՝ Թաթա Սիմոնյանի ժամանցային համերգը՝ մորմոքելով զոհվածների հարազատների եւ հայ հասարակության հասկացող մասի սրտերը:

Այս շաբաթ Հայաստանում մեծ շուքով նշվեց Անկախության 35-րդ տարեդարձը, որին նվիրված գլխավոր տոնական միջոցառումը տեղի ունեցավ Երեւանի Հանրապետության բազմամարդ հրապարակում՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան, թեեւ հանրապետության ողջ տարածքում եւ մարզերում՝ այդ թվում Գյումրիում, միջոցառումների մեկնարկը տրվել էր ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին: Հատկանշական է, որ Անկախության 35-րդ տարեդարձն այս տարի համընկել էր հանրապետության հրապարակի 100-ամյա հոբելյանին, ինչով էլ, թերեւս, պայմանավորված էին մեկտեղված երկտոնի հանդիսավոր երեկոյի ճոխությունն ու մարդաշատությունը:

Շաբաթվա մամուլի, սոցցանցերի, փորձագիտական եւ հանրային շրջանակների լայն ուշադրության կենտրոնում մի քան տասնյակ երկրների ավելի քան 150 դիվանագետների համար Ադրբեջանի իշխանությունների՝ սեպտեմբերի 12-ին կազմակերպած միջոցառումն էր՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցելությունը Գանձասար եւ Դադիվանք: Պաշտոնական Բաքուն դրանց անվանումները խեղաթյուրել էր՝ տալով հնարավորինս ադրբեջանական հնչեղություն՝ «Գյանջասար» եւ «Խուդավենգ»: Այդպես էլ աղավաղված օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում են 13-րդ դարի հայկական վանական համալիրի «պատմությունը»:

Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ներկա կգտնվի սեպտեմբերի 9-10-ը Փարիզում անցկացվող Միջազգային տիեզերական գագաթաժողովին, որին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Փաշինյանը հայտնել է, որ այցի ընթացքում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Քննարկումների առանցքում կլինեն տիեզերական անվտանգությունը, տնտեսությունը, ոլորտի կարգավորումն ու նոր տեխնոլոգիաները։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել նախ Փաշինյան-Ալիեւ, ապաեւ՝ Փաշինյան-Պուտին հանդիպումները, որոնց շուրջ նյութերը շաբաթվա հաջորդ բոլոր օրերին շարունակում էին մնալ հասարակության, փորձագիտական-վերլուծական հանրույթի ու մամուլի ուշադրության կենտրոնում: Առաջին հանդիպման արդյունքներով Երեւանն ու Բաքուն տարածել են նույնաբովանդակ հաղորդագրություններ, որոնք սովորաբար համաձայնեցված, համատեղ «գրաքննությամբ» անցած տեքստեր են լինում:

Շաբաթը հագեցած էր ներքաղաքական լարված իրադարձություններով, ինչը մասամբ պայմանավորված է իններորդ գումարման Ազգային ժողովի ամսեվերջյան նիստերին Փաշինյանի ներկայությամբ: Վերջինս նստաշրջանի անցած 16 նիստերին չէր մասնակցել, եւ ասելիքը, հավանաբար, կուտակվել էր կամ, ավելի շուտ, Ադրբեջանից պարտադրվող պահանջներն էին սեղմում: Օգոստոսի 24-ն ամեն դեպքում ծանր օր էր. Ազգային ժողովը հաստատեց Կառավարության 2026–2031թթ. ծրագիրը, բայց սա ոչ թե հերթական հնգամյա ծրագիր է, այլ ՀՀ-ի պետական ինքնությունը, արտաքին ուղեգիծն ու պատմաքաղաքական օրակարգը վերաձեւակերպելու իշխանական նախագիծ։

Իններորդ գումարման Ազգային ժողովը, որն առաջին նստաշրջանի աշխատանքները սկսել է օգոստոսի 2-ին եւ այժմ խորհրդարանի բոլոր 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է, չկարողացավ խուսափել 8-րդ գումարման ԱԺ-ի արատավոր բարքերից: Նիստերի դահլիճում իշխանական («Քաղպայմանագիր») եւ ընդդիմադիր («Հայաստան», «Ուժեղ Հայաստան») խմբակցությունների միջեւ դարձյալ հնչում են ատելության խոսքեր, վիրավորանքներ ու մեղադրանքներ, տեղի են ունենում թեժ լեզվակռիվներ, քաշքշոցներ եւ այլն: Ինչպես ասում են՝ նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը: Փոխադարձ հանդուրժողականության իսպառ բացակայության վիճակ է:

Վերջին օրերի ամենաքննարկվող թեման, որը երկար ժամանակ չէր իջնում եթերներից ու մամուլի էջերից, օգոստոսի 7-ին Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացն էր: Պետք է խոստովանել, որ ամռան այս տապին փաթիլ-փաթիլ տեղացող ձյուն տեսնելը շատ ավելի հավանական էր, քան դատապարտյալի աթոռին նստած բարձաստիճան հոգեւորական տեսնելը, առավել եւս՝ կաթողիկոս: Նման տեսարանի, թերեւս, միայն Հայաստանում կարելի է հանդիպել եւ միայն փաշինյանական իշխանավարման օրոք: Պատահական չէ, որ շատերն առաջարկում են օգոստոսի 7-ը հռչակել «Ամոթի եւ խայտառակության օր»:

Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության քաղաքական հալածանքների, բռնությունների ու ապօրինի կալանավորման հետեւանքները փողոց են դուրս բերել հազարավոր տուժած քաղաքացիների, որոնք կորցրել են իրենց աշխատանքը եւ հայտնվել սոցիալական ծանր իրավիճակում: Գործարարին պատկանող եւ այս պահին կապարակնքված տասնյակ ձեռնարկությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում դրանց աշխատակիցները՝ պահանջելով ազատ արձակել Ծառուկյանին, վերաբացել իրենց աշխատավայրերի դռները եւ թույլ տալ աշխատել: Մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, երբեւէ կարող էր նշանավորվել սահմանադրական կարգի կոպտագույն տապալմամբ, որպիսին եղավ երկրի Հիմնական օրենքի 31-րդ տարեդարձի նախօրյակին, երբ Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը: Ըստ այդմ՝ ՍԴ այդ որոշմամբ պաշտոնապես հաստատում է, որ իններորդ գումարման նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի քաղաքական երեք ուժ՝ ՔՊ-ն (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (29 մանդատ) եւ «Հայաստան» դաշինքը (12 մանդատ)։