
Ադրբեջանը պարզ ասում է՝ Հայաստանը սխալ է հասկանում 17 պայմանները
Հայաստանում շատերը անկեղծորեն հույս ունեն, որ նոր Սահմանադրության ընդունումը հնարավորություն կտա ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը: Թվում է, թե այստեղ է ավարտվում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նկատմամբ շատերի հետաքրքրությունը։
















