
Ադրբեջանի «բարի կամքն» ու խաղաղությունը
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն ստորագրելու և վավերացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այլև հաստատելու «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի» խաղաղություն։ Միևնույն ժամանակ հերքելով ինքն իրեն՝ փորձում է համոզել, որ սահմանադրական փոփոխությունները բխում են Հայաստանի ներքին անհրաժեշտությունից, չանսալով, որ Բաքուն վաղուց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը։
















