Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Կենտրոնի կյանքը

Կենտրոնի կյանքը

ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱՅԱՆ

Անցած դարի 70-ական թվականներին ադրբեջանահայ գրական աշխարհում երևան եկավ մի նոր, խոստումնալից անուն՝ Գևորգ Լալայան, որի գողտրիկ բանաստեղծությունները տպագրվում էին ոչ միայն տեղական մամուլում, այլև «Գրական Ադրբեջան» հանդեսում, հանրապետական «Կոմունիստ» օրաթերթում, ինչպես նաև հայաստանյան թերթերում ու գրական ալմանախներում և հաղորդվում հանրապետական ռադիոյով: Մտերիմների հորդորով Գևորգը հրատարակման էր պատրաստում բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն, որն այդպես էլ մինչ օրս մնում է անտիպ և այժմ գտնվում է նրա պահոցում՝ իբրև անցած-գնացած ժամանակների քաղցր հիշողություն:

· Գեւորգ Լալայան

Կենտրոնի կյանքը

Ցավակցական գիր

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը խորը վշտով տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, վախճանվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ-ն, ըստ միջազգային հարցման, լավագույն հետազոտական կենտրոնների շարքում է

12 փետրվարի 2020թ., Ֆիլադելֆիա: 2019 թվականին Փենսիլվանիայի համալսարանի կողմից անցկացված միջազգային հետազոտությունը, որը հրապարակվել է վերջերս, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) ընդգրկել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնների լավագույն տասնյակում: ՌԱՀՀԿ-ն գլխավորում է Հայաստանում գործող նմանատիպ հաստատությունների ցանկը:

Կենտրոնի կյանքը

Շանհայի համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ

7 նոյեմբերի 2019թ., Շանհայ, Չինաստան: ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 4-7-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում էր «Հոնգյաոյի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովին՝ նվիրված Չինաստանի 70-ամյա զարգացմանն ու համայն մարդկության համար ընդհանուր ապագայի կերտմանը»:

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ-ը նշեց իր 25-ամյա հոբելյանը

3 հոկտեմբերի 2019թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)՝ երկրի միջազգային եւ հանրային վերլուծությունների հայաստանյան երախայրիքը, այսօր հիմնադրման 25-րդ տարեդարձը նշեց իր գլխավոր գրասենյակում հրավիրված պաշտոնական ընդունելությամբ:

Կենտրոնի կյանքը

Րաֆֆի Հովհաննիսյանը, ՌԱՀՀԿ-ն վերադարձել են քաղաքակրթությունների թեմայով չինաստանյան գագաթաժողովից

23 մայիսի 2019թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ ավագ փորձագետ Լիլիթ Սարուխանյանը մայիսի 15-22-ը Պեկինում մասնակցել եւ ելույթ են ունեցել Ասիական քաղաքակրթությունների երկխոսությանը նվիրված համաժողովում:

Կենտրոնի կյանքը

Արցախյան խաղաղ կարգավորման տեսլականին նվիրված ուսումնասիրության շնորհանդես-քննարկում ՌԱՀՀԿ-ում

4 դեկտեմբերի 2018թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Խաղաղության տեսլական. ԼՂՀ հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդես-քննարկումը, որին հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, լրատվամիջոցների եւ հանրության ներկայացուցիչներ: Նախօրեին ուսումնասիրության նյութերը՝ հայերեն եւ ռուսերեն, էլեկտրոնային փոստով ուղարկվել էին սեմինարի մասնակիցներին։ Իսկ քննարկման ընթացքում վերջիններիս բաժանվեց «Անալիտիկոն» ամսագրի հայերեն տպագիր տարբերակի մեկական…

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ-ում տեղի ունեցավ պրոֆեսոր Հարությունյանի գրքերի շնորհանդեսը

31 հոկտեմբերի 2018թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկ տեղի ունեցավ պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի աշխատասիրությամբ լույս ընծայված գրքերի շնորհանդեսը, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ-ի հատուկ սեմինարը՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին

22 փետրվարի 2017թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր՝ Արցախյան շարժման 30-ամյակի ու նրա ժառանգության իմաստավորման լույսի ներքո անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը»: Հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, հանրային ակտիվիստներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլոք:

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ եռամսյա պարբերականի երկրորդ եւ երրորդ համարների շնորհանդեսը

Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի այս տարվա երկրորդ եւ երրորդ համարների շնորհանդեսը, որին ներկա էին դրանցում զետեղված հոդվածների հեղինակները, քաղաքական վերլուծաբաններ, լրագրողներ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:

Մեկնաբանություններ

Դա պիտի լինի հայկական քաղաքականության էությունը՝ բարդ վիճակ ստեղծել Ադրբեջանի համար

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը մեկնաբանություն է տվել tert.am-ին օգոստոսի 31-ին Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին՝ չհստակեցնելով, թե ո՞ր կողմն է պատասխանատու սահմանային գոտում մշտադիտարկմանը խոչընդոտելու համար:

Մեկնաբանություններ

ԱՄՆ դեսպանի՝ ՀՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող հայտարարությունը նշանակում է, որ նրանք շահեր ու հետաքրքրություններ ունեն այստեղ․ Մանվել Սարգսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ կապված Հայաստանի ինքնիշխանության պահպանման հետ, վերաբերում են Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությանը:

Մեկնաբանություններ

Ինչպես «շինիչ» դիվանագիտությունը հայկական կողմերին հասցրեց Բաքվի թակարդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) նախորդ շաբաթվա հայտարարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման 6 դրույթների հրապարակումը բավական հետաքրքիր ազդեցություն ունեցավ՝ նպաստելով քննարկումների և բանավեճի առաջացմանը ինչպես հակամարտող երկրների հասարակությունների ներսում, այնպես էլ պաշտոնական կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև:

Մեկնաբանություններ

Փոքր երկրի մեծ աշխարհը. Սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է

Ի՞նչ են մարդիկ որոնում իրենց պատմությունում: Այս հարցը հատուկ իմաստ է ստանում, երբ հանդիպում ես միմյանց հետ հակասության մեջ գտնվող երկու արտահայտությունների՝ «դասեր քաղել պատմության սխալներից» եւ «պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Անմիջապես մեկ այլ հարց է ծագում՝ «ինչու՞ սխալներ որոնել պատմությունում, եթե այն ոչինչ չի սովորեցնում»: Սակայն, երեւում է պատմության մեջ շատերն այլ բան են որոնում՝ հասկանալ ինքզինքը եւ սեփական աշխարհը ներկայում: Այսինքն՝ հասկանալ, ինչու ես մտածում եւ գործում հենց այնպես, ինչպես որ կա: Եթե պատմությունն օգնում է ինքնագիտակցման այդ գործընթացին, նշանակում է ինչ-որ տեղ…