
Ցանկացած ճգնաժամ նոր զարգացումների սկիզբն է
Հայաստանի հավաքական միտքը քաղաքական, անգամ մշակութաբանական ճգնաժամի մեջ է հայտնվել։ Հանրային գիտակցությունը մերժում է Հինը, սակայն Նորի հարցում համաձայնության չի եկել։ Հինը մերժում, հեղափոխության անհրաժեշտությունը պաշտպանում են ոչ միայն պայմանական հեղափոխականները, այլեւ այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են նախկին իշխանությունների հետ, այսինքն` պայմանական հակահեղափոխականները։ «Հին Հայաստանն» անտեր է մնացել, քչերն են փորձում նրան պաշտպանել, սակայն «Նոր Հայաստանի» խնդիրը նույնպես բարդ է եւ անհասկանալի. ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստան» ասվածը` պատասխանը չկա։ Այն տպավորությունն է, թե անտեր…