
Դուրս կբերվի՞ Գյումրիից ռուսական ռազմահենակետը
Մինչ իշխանական պատգամավորները հայտարարություններ էին անում առ այն, որ Ռուսաստանը պետք է որոշի Հայաստանում տեղակայված իր ռազմահենակետը հանել-չհանելու հարցը, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանից` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմահենակետից զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երեւանից որեւէ հարցապնդում չի ստացել։ Իսկ ավելի վաղ Բիշքեկում Վլադիմիր Պուտինը ռազմահենակետի առնչությամբ միանշանակ ասել էր, որ եթե դա Հայաստանի ցանկությունն է, մենք հենց վաղը այն դուրս կբերենք: