
Անգլոսաքսոնների քաղաքականության հմայքը կամ վարիացիաներ կորոնավիրուսի թեմայով
Մարդիկ հեքիաթներով ու լեգենդներով են ապրում եւ, իմ կարծիքով, հետազոտողների հիմնական գործն է ստեղծել եւ մարդկանց տալ հեքիաթներ ու առասպելներ, որոնք կօգնեն պայքարելու գեղեցիկի ու բարու համար, դիմագրավելու արհավիրքներին եւ ստեղծելու գեղեցիկի աշխարհ։ Ամուր եւ գեղեցիկ հոգու տեր հետազոտողները չեն խորշում իրենց վրա վերցնել հարվածները ճգնաժամերի ժամանակ ու իրենց հետեւից տանել մարդկությանը։ Մոլորակի վրա կորոնավիրուսի ի հայտ գալուց ի վեր, խնդրով զբաղվող բոլոր կարգին փորձագետների համար պարզ էր, որ հիմնական նպատակը պետք է լինի օգնել` փրկելու մարդկային կյանքերը, միաժամանակ փորձելով կատարել հնարավորը,…