
Քաղաքական աստվածաբանություն
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայտնվել է ներքաղաքական զարգացումների կենտրոնում: Շատերն ասում են, որ եկեղեցին քաղաքականության հետ որեւէ անելիք չունի: Իրականում ամեն ինչ քաղաքականություն է՝ մշակույթը, կրթությունը, կրոնական ուսմունքները… Հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք եկեղեցին կարո՞ղ է քաղաքական դերակատարություն ստանձնել. եկեք դա չշփոթեք կուսակցական գործունեության հետ, որովհետեւ կուսակցական գործունեությունը իշխանության մասին է, մինչդեռ քաղաքականությունը, ինչպես նշվեց վերը, ամեն ինչն է կամ՝ գրեթե ամեն ինչը: