
Թող կարդա՛ն վիճող ամուսինները…
Վիճեցին երիտասարդ ամուսինները երեկոյան եւ միմյանց ասացին շատ կտրուկ ու վիրավորական արտահայտություններ։ Վիճաբանության սրացման պատճառով չէին հասկանում միմյանց, եւ նրանք մոռացան այն սիրո մասին, որ ունեին։ Առավոտյան վաղ ամուսինը պետք է գնար աշխատանքի, սակայն սրտում ծանրացած բեռ կար եւ կար մեծ տխրություն։ Գիշերվա ընթացքում հասկացել էր սխալը, մոտեցավ կնոջը համբուրելու՝ տնից դուրս գալուց առաջ։ Կինը քնած չէր, բայց ձեւացրեց եւ շրջեց դեմքը։ Վիրավորանքը խորն էր նաեւ կնոջ սրտում։