Ընթացիկ համար#43/2026
Համար

#11/2026

21 մարտի, 2026 թ.

ԽմբագրականՆիկոլը ՍտրասբուրգումՈ՞վ է տեսել այսպիսի բան՝ երկրի առաջին դեմք հանդիսացող պատասխանատու անձը, ուրիշների ներկայությամբ, գետնով տա իր ղեկավարած պետության եւ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Դա ճիշտ նույնն է, եթե որոշի այդ բանն անել սեփական ընտանիքի նկատմամբ՝ գործընկերներին պատմելով, որ կինը անառակի մեկն է, ավագ որդին՝ թմրամոլ, դուստրը՝ թեթեւսոլիկ, մյուսը՝ ծանծաղամիտ եւ այլն: Իր տան «կեղտոտ սպիտակեղենը» դուրս հանող մարդուն, առավել եւս՝ բարձրաստիճան պաշտոնյային, տարբեր անուններ կարող են կպցնել, բայց ընդհանրական բնորոշումը տալիս է ժողովուրդը՝ իր անմշակ բարբառով. «էս մարդու գլխի հետ ինչ-որ բան էն չէ»:21 մարտի, 2026 թ.ՎերլուծականԻրանի մասին ե՛ւ լավը, ե՛ւ ամեն ինչ…Հայաստանում Իրանի հանդեպ տարածված դիրքորոշումը հանգում է հետեւյալին՝ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Իրանի հանդեպ հայերի ջերմ դիրքորոշումը լուրջ հիմքեր ունի՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եռակի շրջափակված Հայաստանի համար Իրանի ճանապարհը հայերն անվանում էին «կյանքի ճանապարհ»։ Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրապնդված այս ձեւակերպումը եւ ջերմ դիրքորոշումն Իրանի հանդեպ նաեւ պաշտոնական մակարդակով էր ամրագրված։ Իրանի հետ «հատուկ հարաբերությունների» կարեւորությունն էին ընդգծում պաշտոնական Երեւանի տարբեր կառավարիչներ՝ հանգամանք, որն անգամ ՀՀ-ԱՄՆ միջպետական հարաբերությունների համար…Նարինե Մկրտչյան21 մարտի, 2026 թ.Ազատ ամբիոնԽոստումնե՛ր, խոստումնե՛ր…Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ։ Այս անգամ խոսքը վերաբերում է «ակադեմիական քաղաք» անվամբ նախագծին, որի մասին ՀՀ կառավարության նիստում օրեր առաջ ԳԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, թե ժամկետների որոշակի հստակեցում է տեղի ունենում, այլ կերպ ասած՝ նոր ժամկետներ են սահմանվում։Նաիրի Հոխիկյան21 մարտի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ14-21 մարտի 2026թ.Հունիսին կայանալիք ԱԺ ընտրությունների՝ տակավին չհայտարարված քարոզարշավի շրջանակում «Քաղպայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Ն.Փաշինյանի ու նրա թիմի, մարտի 14-ին շարունակում էր մարզային այցելությունները՝ այս անգամ Սյունիքում: Բոլոր բնակավայրերում՝ Սիսիանից մինչեւ Մեղրի, փաշինյանական խմբակը, պաշտոնական տեղեկացմամբ, շրջում էր բակերում, շփվում քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, Կառավարության ծրագրերի ու աջակցությունների արդյունքներով եւ այլն: Մասնավորապես՝ թոշակառուներից հետաքրքրվում էր կենսաթոշակների բարձրացման, առողջության ապահովագրության, իսկ ուսուցիչներից՝ ատեստավորման հետ կապված…21 մարտի, 2026 թ.Գրքի մեկնությունԱնյես Մարտեն-Լյուգան «Երջանիկները ընթերցում են եւ սրճում»Այս պատմությունը անտարբեր չի թողնի սիրային դրաման նախընտրողներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն եւ քառամյա դստերը:21 մարտի, 2026 թ.