#14/2025
12 ապրիլի, 2025 թ.
ԽմբագրականԿադրային սովՀայաստանում կադրային ճգնաժամ է, եւ գիտե՞ք, թե ինչու՝ «որովհետեւ բնակավայրերի ավելի քան 70 տոկոսում մանկապարտեզ չկա, իսկ դպրոցների նույնքան տոկոսից ավելին կիսավեր վիճակում է՝ ֆիզիկական ու բովանդակային առումով»: Կարող է տարօրինակ թվալ, բայց այդպես է դատում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչի մասին հայտարարեց կառավարության ապրիլի 3-ի նիստում: Նա հազիվ է զսպում զայրույթը, որ տեղից վեր կացողը կառավարությանն ու նրա ղեկավարին է մեղադրում կադրային սխալ քաղաքականության համար: Մինչդեռ Փաշինյանի պնդմամբ՝ ինքը միգուցեեւ թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ:
ՎերլուծականՔՊ-ի թղթե տնակն ու ճոճվող նավակըՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում: Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Գաբրիելյանն ասել էր. «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար չներեց, եւ նախօրեին նա ներողություն խնդրեց հայհոյանքի համար ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:
Ազատ ամբիոնՍահմանային գյուղերում ժողովրդագրական վիճակն աղետալի էԲացում եք Հայաստան-Ադրբեջան google քարտեզը եւ հայ-վրաց-ադրբեջանանական եռանկյունուց «քայլում» դեպի հայ-ադրբեջանա-իրանական եռանկյունի, ապա հայ-իրանա-նախիջեւանյան եռանկյունուց՝ դեպի այն կետը, որտեղ Հայաստան-Իրան-Նախիջեւան-Թուրքիա կետն է, մոտավորապես Երասխ բնակավայրը:
Շաբաթվա անցուդարձ5-12 ապրիլի 2025թ.Ապրիլի 5-ից սկսյալ՝ Կոտայքի մարզի Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները գրեթե ամենօրյա պայմանակարգով մի քանի ժամ անընդմեջ փակ են պահում Երեւան-Աշտարակ մայրուղին։ Մարդիկ բողոքում են մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապն ապահովող թիվ 25 եւ 59 ավտոբուսների կրճատման ու դրանց փոխարեն ավելի թանկ արժեցող երթուղայինների գործարկման դեմ։ Բնակիչների խոսքով՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, ընդ որում՝ ուղեվճարը ներկայիս 150-ի դիմաց նախատեսվում է 200-250 դրամ, իսկ երթուղու երկարությունն՝ ավելի կարճ, համայնքից մինչեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ՝ ընդամենը 7 կմ:
Գրքի մեկնությունՄայքլ Հայաթ «Քո լավագույն տարին»Սա այն տարին է, երբ դուք վերջապես կկամրջեք իրականության եւ ձեր երազանքների միջեւ եղած անդունդը: Մենք բոլորս երազում ենք իմաստալից կյանքի մասին եւ ձգտում ենք բացահայտել մեր ներուժը: Սակայն հաճախ առօրյա հոգսերը մեզ շեղում են այդ ճանապարհից: Մեր կարեւորագույն նպատակները մոռացության են մատնվում: