#14/2026
11 ապրիլի, 2026 թ.
ԽմբագրականՎարկանիշի սովՆրանք, ովքեր ուշի-ուշով հետեւում են Փաշինյանի գործողություններին, նրա խոսույթին եւ վարքագծի տարօրինակ ելեւէջներին, անշուշտ, նկատած կլինեն տարբեր առիթներով այդ անձի հոգեկան տվայտանքներն ու անզուսպ պոռթկումները: Բնականից լինելով ճվճվան, անհավասարակշիռ տիպար՝ մեկ էլ կտեսնես դուրը չեկած ինչ-որ բանից, օրինակ՝ լրագրողի հարցից բռնկվեց, սկսեց գոռգոռալ, տեսարաններ սարքել եւ այլն: Սակայն պետք չէ շտապել նման պահվածքը համարել բնածին արատ կամ այն վերագրել գարնանային սրացումներին: Այդ մարդը, պարզապես, վարկանիշի սով ունի եւ զգում է, որ հողը ոտքերի տակից գնում է: Դա էլ նրան դարձրել է անտանելիորեն ջղաձիգ,…
ՎերլուծականԻրանի մարտավարությունը կարող է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունըԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա երկար սպասված հարձակումը անակնկալ չէր։ ԱՄՆ-ի վճռական նվիրվածությունը իրանական խնդրի ռազմական լուծմանը արդեն իսկ ակնհայտ էր ԱՄՆ-Իսրայել նախորդ ռազմական հարձակման ժամանակ։ Միակ նորությունն այն է, որ այս անգամ աշխարհը անմիջապես բախվեց բոլորովին այլ ռազմական իրավիճակի։
Ազատ ամբիոնԻրանը դժգոհ է Հայաստանի պահվածքիցՇաբաթներ առաջ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը նրանից մի արտահայտություն լսեցի, որը ինձ համար այդ հանդիպման գլխավոր ուղերձն էր՝ ասված տողերի արանքում, հասկացողների համար։
Շաբաթվա անցուդարձ4-11 ապրիլի 2026թ.Մոսկվայում Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպման արձագանքներն այնքան բուռն էին, որ տեղ գտան նաեւ «Հայացք»-ի ընթացիկ շաբաթվա մեկնաբանության էջում: Հատկանշական է, որ Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը ՏԱՍՍ գործակալությունը հրապարակեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բավական համապարփակ, լուրջ, կարելի է ասել՝ ծրագրային հարցազրույցը: Դրանում Օվերչուկը շատ հստակ եւ հիմնավոր փաստերով բացատրում է ռուսական դիրքորոշումը հայկական ղեկավարության վերջին քաղաքական աճպարարությունների վերաբերյալ:
Գրքի մեկնությունԱյն Ռենդ «Ակունքը»Այն Ռենդի «Ակունքը» (The Fountainhead) ռուսաստանյան ծագմամբ, ազգությամբ հրեա ամերիկացի կին գրող եւ փիլիսոփայի (1905–1982) ամենաճանաչված գրական գործերից է։