#15/2019
26 ապրիլի, 2019 թ.
ԽմբագրականՔաղաքական փոխակերպումներ ՈւկրաինայումՈւկրաինայում ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունները ցնծակաթված առաջացրին ոչ միայն այդ երկրում, այլեւ ողջ աշխարհում: Դրան նպաստեց երկու հանգամանք. «ռամիկ»-շոումենի հաղթանակը եւ նրա ստացած ձայների բարձր տոկոսը (73%): Երկրում, ըստ էության, «թավշյա» հեղափոխություն տեղի ունեցավ: Դիտորդները պնդում են, որ «Ուկրաինայի նախագահական ընտրություններում շոումեն Վլադիմիր Զելենսկու, առանց չափազանցության, փառահեղ հաղթանակը պարզապես հաղթանակ չէ ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: Դա նաեւ անվերապահ հաղթանակ է ողջ քաղաքական դասի նկատմամբ՝ այն համակարգի, որն այս հաղթանակից հետո տառացիորեն ընկած…
ՎերլուծականՊահանջատիրություն․ խնդիր, որն առաջնորդում է մեզՀայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը աշխարհի տարբեր անկյուններում կրկին հարգանքի տուրք մատուցեց ավելի քան մեկեւկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես յուրաքանչյուր տարի, հերթական տարելիցը դարձավ այն ժամանակահատվածը, երբ մեր քաղաքական միտքը փորձեց ոչ միայն նորովի վերաիմաստավորել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցածը, այլ նաեւ ձեւակերպել խնդիրներն ու նախանշել այն քայլերը, որոնք հայության համար քաղաքական կարեւոր նշանակություն ունեն հարափոփոխ այս աշխարհում։ Այդ տեսանկյունից հետաքրքիր էր հետեւել, թե արդյոք կա՞ զարգացման դրական ընթացք Հայոց ցեղասպանության…
Ազատ ամբիոնՄերժված համակարգ՝ նորի բացակայության պայմաններում2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ մերժելու գործող համակարգը։ Կասկածից վեր է, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գոնե սկզբնական շրջանում հետապնդում էր մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել նրան, որ նոր վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Ի սկզբանե հանրահավաքների, երթերի օրակարգում չկար որեւէ այլ նպատակ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը։ Դրա մասին էր վկայում անգամ հավաքների հիմնական «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը։ Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ այդ օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող վերոհիշյալ…
Շաբաթվա անցուդարձ20-27 ապրիլիԱպրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրը Երեւանում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաեւ արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։
Գրքի մեկնությունԴրոր Զեեւի եւ Բենի Մորիս, «Երեսուն տարի տեւած Ցեղասպանություն․ Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924»Իսրայելի Նեգեւ շրջանի Բեն Գուրյոն համալսարանի պատմաբաններ Բենի Մորիսի ու Դրոր Զեեւիի հեղինակած այս գիրքը, որը, ենթադրվում է, մեծ զայրույթ է առաջացնելու թուրքերի շրջանում, ապրիլին հրատարակել է Հարվարդի համալսարանը: Նրանում շեշտվում է, որ հայերի, հույների եւ ասորիների՝ 30 տարի տեւած ցեղասպանություններն իրականացվել են իսլամից ոգեշնչված: