#16/2026
25 ապրիլի, 2026 թ.
ԽմբագրականՇունն ու շանգյալըԱյն, ինչ ապրիլի 16-ին երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, այլ կերպ, քան լպիրշության բարձրակետ, չես անվանի: Փաշինյանն իր ամպլուայի մեջ էր այդ օրը՝ ջղային, գազազած, աշխարհից դառնացած, տեղի-անտեղի ծղրտոցներով ու փողոցային բառամթերքով: Այս անգամ «կպել» էր վարչապետի թեկնածու առաջադրված գլխավոր ընդդիմադիր ուժերին եւ հունիսի 7-ին նրանց օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացիներին՝ վերջիններիս անվանելով «շուն ու շանգյալ» (կամ «շուն ու շնագայլ». ժողովրդական դարձվածք է, որը նշանակում է ամենատարբեր անպետք կամ ցածրակարգ մարդկանց հավաքածու, խաժամուժ- խմբ.):
ՎերլուծականՄտորումներ առավոտյան լուրերից հետո. ժամանակն է սթափվելՄերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների անխուսափելի սրման հեռանկարը գիտակցելով՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրները բախվում են ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված միջազգային լաբիրինթոսում իրենց տեղը սահմանելու հրամայականին։ Բոլորը զգում են, որ «անվտանգ ապաստարանում» նստելն անհնար է։ Խնդիրն այն է, որ ներկայիս խառնաշփոթը բերած ԱՄՆ-Իսրայել դաշինքը խիստ հակասական է։ Անգամ նրանք, ովքեր հավատում են այն առասպելին, թե պատերազմի էությունը ժողովրդավարության պաշտպանությունն է իրանցի մոլլաների ամբողջատիրությունից (տոտալիտարիզմ), ի վիճակի չեն գնահատել Իսրայելի տեղը նման պատերազմում, քանզի ակներեւ է, որ Իսրայելի…
Ազատ ամբիոնՊատերազմի վերսկսումն Իրանի դեմ անխուսափելի՞ էԻնձ համար ակնհայտ է, որ Իրանի ու ԱՄՆ-ի (Իսրայելի) պատերազմը վերսկսվելու է առաջիկա օրերի ընթացքում։ Կողմերն ընդամենը վերականգնում են ուժերը՝ ավելի մեծ թափով իրար վրա հարձակվելու համար: Չի բացառվում նաեւ, որ ավելի կործանարար զենքեր կօգտագործեն միմյանց դեմ։
Շաբաթվա անցուդարձ18-25 ապրիլի 2026թ.Շաբաթվա նշանակալի իրադարձություններից է ապրիլի 19-ին մեկնարկած Երեւան-Գյումրի ավտոերթը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ծրագրով նախատեսված էր ոչ միայն այցելել թանգարաններ, եկեղեցիներ, սրճարան ու ռեստորաններ, այլեւ հանդես գալ համերգով, որտեղ թմբուկ կզարկի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: «Միասին լավ օր կանցկացնենք Գյումրիում»,- խոստացել է Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Փաշինյանի նախկին կինը՝ «տուն վերադարձած» Աննա Հակոբյանը, ով լրագրողների ոչ մի հարցին հարկ չհամարեց պատասխանել: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի…
Գրքի մեկնությունԴոնատո Կարիզի «Հոգիների դատարանը»Հռոմում տեղի ունեցող սպանությունները բացահայտում են գաղտնի մի կազմակերպության գոյությունը։ Ո՞վ է կանգնած այդ ամենի հետեւում եւ ի՞նչ կապ ունի «Հոգիների դատարանը» տեղի ունեցող դեպքերի հետ։ Սկսվում է վտանգավոր հետաքննություն, որտեղ ճշմարտությունը թաքնված է մութ անցյալում։