#18/2025
10 մայիսի, 2025 թ.
ԽմբագրականՆիկոլի քարոզիչներըՀայաստանի վերջին յոթ տարվա հասարակական-քաղաքական կյանքում ծնունդ առած արատավոր երեւույթներից մեկն էլ ՔՊ-ական Կառավարությանն առընթեր գործող ծպտյալ հիմնարկներն են, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են «ֆեյքերի ֆաբրիկա» անունով: Դրանցում հիմնականում ընդգրկված են բարոյահոգեբանական առումով խնդիրներ ունեցող, հանրության ամենաստորին սանդղակում գտնվող տեսակի ներկայացուցիչներ՝ առանց սեռի, տարիքի եւ այլասերվածության սահմանափակումների: Ի դեպ՝ «ֆեյքերի» ծառայություններից սովորաբար օգտվում է այն իշխանությունը, որը նրանց մեջ ինչ-որ հարազատություն, սրտամոտ ինչ-որ գիծ է տեսնում:
ՎերլուծականՓաշինյանը լավ կանի՝ ճամպրուկը կապիՓաշինյանը, կարծես թե, դեռ լավ չի գիտակցում այն իրողությունների ահավորությունը, որ 7 տարվա մեջ հայության գլխին բերեց փողոցից իշխանության եկած իր «ուսապարկերի» հետ միասին՝ մահ, արյուն, տառապանք, թշվառություն, ունեզրկություն եւ գոյութենական վտանգներ, որոնք գնալով՝ ահագնանում են: Անմիտ, անկար ու անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով, որ վարում է գործող ՔՊ-ական իշխանությունը, երկիրը չի կարողանում շտկել մեջքը, թոթափել թուրք-ադրբեջանական պատանդի լուծը: «Թավշյա» իշխանակարգը ոչ միայն ի զորու չեղավ դիմակայել աճող մարտահրավերներին, այլեւ փոշիացրեց քառորդդարյա ձեռքբերումներն ու Արցախը տարավ…
Ազատ ամբիոնԵրբ մարդ գեղեցիկ է հոգով…Ասում են՝ տգեղ ու գեղեցիկ բառեր չկան, ուղղակի ամեն բառ իր տեղը պիտի ունենա խոսքում: Նույնպես կարող եմ ասել, որ տգեղ ու գեղեցիկ մարդիկ չկան, արտաքուստ անգեղ մարդն էլ կարող է դուրեկան լինել, եթե նրա հոգին գեղեցիկ է: Բայց արդյո՞ք միշտ է հրաշալի արտաքինով մարդը գեղեցիկ լինում, երբ նրա հոգին մաքուր չէ:
Շաբաթվա անցուդարձ3-10 մայիսի 2025թ.Շաբաթվա ընթացքում կրքոտ քննարկումների մթնոլորտում անցած թեմաներից մեկը Ազգային ժողովում վարչապետի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու հանրային նախաձեռնության շուրջ էր: Խորհրդարանական «Հայաստան» դաշինք եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, իմպիչմենթի նախաձեռնության հեղինակներն ու այդ ակցիային աջակցող շրջանակները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Տպավորություն է, թե նույն գործով շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը հակված է վարչապետի հանդեպ անվստահության գործընթացի ենթադրյալ ձախողման համար մեղադրել մյուսին: Պակասում է ոչ միայն ինքնավստահությունը, այլեւ փոխադարձ…
Գրքի մեկնությունԱննա Ջեյն «Երկրպագուն»Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն խենթացնում է աղջկան, փորձում է խաղալ նրա հետ, անընդհատ վախի մեջ է պահում ու կախվածություն առաջացնում: