#19/2019
24 մայիսի, 2019 թ.
ԽմբագրականԿկարողանա՞ Հայաստանն օգուտ քաղել նպաստավոր արտաքին զարգացումներիցՎերջին օրերին Հայաստանում ներքաղաքական կյանքը բուռն զարգացումներ ապրեց։ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կատալիզատորի դեր կատարեց, որպեսզի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից դատական իշխանության բարեփոխումների գործընթացը «վիրահատական միջամտության» ենթարկվի ու դառնա միակ քաղաքական օրակարգը։ Այդ պատճառով հանրության ուշադրությունից վրիպեցին արտաքին քաղաքական դաշտում տեղ գտած մի քանի իրադարձություններ ու զարգացումներ, որոնք իրենց նշանակությամբ Հայաստանի համար չափազանց մեծ կարեւորություն ունեն։
ՎերլուծականՆերքաղաքական ինտրիգներ Արցախում եւ Արցախի շուրջՄայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի «վիրահատական» միջամտության մասին հայտարարությունը ցնցեց Հայաստանը: Շատերը նախկինում քաղաքացիներին դատարանները արգելափակելու մասին նրա հնչեցրած կոչը դիտարկեցին որպես ոտնձգություն դատական համակարգի անկախության հանդեպ եւ Սահմանադրության կոպիտ խախտում: Սակայն, վարչապետի դատական համակարգի բարեփոխման մտադրությունն արագ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից եւ եվրոպական կառույցներից: Երկրում քննարկումները տեղափոխվեցին բարեփոխումների առաջարկվող ձեւերի ընդունելիության կամ անընդունելիության ոլորտ:
Ազատ ամբիոնԵվ-ե՞ւ, թե՞ կամ-կամԱյո, խոսքը վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորին։ Եվ, ընդ որում,սա այն հարցադրումն է, որն, ինչպես արդեն ասվեց, հարյուրամյակների ընթացքում եղել է մեր առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկը եւ մշտապես գտնվել է մեր պետական այրերի, թագավորների, ու, ընդհանրապես, մեր ժողովրդի ապագայով մտահոգ յուրաքանչյուրի ուշադրության տիրույթում: Բոլորս գիտենք, որ հայոց հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, գտնվել է գրեթե բոլոր ժամանակների երկու, երեք, երբեմն նաեւ մի քանի քաղաքակրթական, ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային աշխարհների բախման ու խաչման կիզակետում։ Հետեւաբար` իր բնօրրանում ապրող հայ…
Շաբաթվա անցուդարձ18-25 մայիսիԱնցած շաբաթավերջին դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց: Այսինքն` ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց եւ որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշխավորությունը: Պաշտոնաթող նախագահի համար, ինչպես հայտնի է,…
Գրքի մեկնությունՇառլ Ազնավուր, «Կյանքից կառչած»«Կյանքից կառչած»-ը Շառլ Ազնավուրի վերջին՝ իններորդ գիրքն է, որտեղ նա անդրադառնում է ոչ միայն իր անցյալին, այլեւ կենսական նշանակություն ունեցող շատ թեմաների: Սա ուսուցողական ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր տրված են կյանքին նույնչափ, որքան Ազնավուրն էր: