#19/2025
17 մայիսի, 2025 թ.
ԽմբագրականԿրոնը եւ ԹրամփըԱշխարհում տեղի են ունենում խառնիճաղանջ իրադարձություններ, որոնց ընդհանուր տրամաբանական կապը հմուտ հետազոտողին հուշում են, թե դեպի ուր է այսօր գնում մարդկությունը: Որո՞նք են այդ իրադարձությունները եւ դրանց տրամաբանական ընդհանրությունը:
ՎերլուծականՈվ է Ազգային ժողովում «բոլոլա» սարքողը…Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Զեկույցը, ըստ էության, ծավալուն հաշվետվություն է դատախազության՝ անցած տարվա աշխատանքի մասին եւ հագեցված է թվախեղդ ձեւակերպումներով ու թվային համադրություններով, փաստական տվյալներով, տեղ-տեղ էլ մանիպուլյատիվ թվացող, խրթին մեկնություններով, որոնք հազիվ թե ընկալելի լինեն միջին վիճակագրական ընթերցողի համար:
Ազատ ամբիոնՈղբերգությունը գովազդի տեղ չէԱյս օրերին, երբ հարյուրավոր փրկարարներ իրենց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելով՝ փնտրում են փոքրիկ տղային, լրատվական դաշտում մոլեգնում է մի նոր համաճարակ, որը կոչվում է disaster influencing (աղետների ինֆլյուենսինգ)։ Ինչքան փնթի ու փթիր «բլոգեր» ու ինքնահռչակ «էքստրասենս» կա՝ իր պարտքն է համարում լացակումած դեմքով մի հոլովակ նկարել, հետո նորից անցնել իր առօրյային։
Շաբաթվա անցուդարձ10-17 մայիսի 2025թ.Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել էր զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած բոլոր երկրների ղեկավարներին: Մայիսի 9-ը կարեւորագույն ուղենիշ է Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում. Մեծ հայրենականում ձեռք բերված հաղթանակն այն մեկնակետը դարձավ, որից հետո՝ ընդհուպ մինչեւ 21-րդ դարասկիզբ, հայությունը աննախադեպ վերածնունդ ապրեց, որպիսին երկար դարերի ընթացքում չէր տեսել:
Գրքի մեկնությունՏիգրան Հայրապետյան «Վերջին աշունը»«Վերջին աշունը» Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ եւ վերջին հատորն է։ Այն ներառում է հեղինակի խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Առանձին բաժնում ընդգրկված են նաեւ կենդանության օրոք եւ մահվանից հետո նրան նվիրված մի քանի ստեղծագործություն եւ արձագանքներ: