#2/2025
18 հունվարի, 2025 թ.
ԽմբագրականԲազմաբեւեռ աշխարհակարգը եւ ՀայաստանըՄոտեցող բազմաբեւեռ աշխարհակարգի իրողությունն արդեն կասկած չի հարուցում՝ թեեւ իշխանական շրջանակներում դրա բովանդակությունը, ըստ էության, չի ընկալվում: Ի՞նչ է ենթադրում բազմաբեւեռ համակարգը, որո՞նք են աշխարհի նոր ճարտարապետության հիմնական հայտանիշները: Դատելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից,- նկատի ունենք մոտ երեք տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը, արցախահայության էթնիկ զտումները, Սիրիայով սկսված միջինարեւելյան գործընթացները եւ այլն,- կարելի է եզրակացնել, որ կայսրությունների ժամանակները վերադառնում են:
ՎերլուծականՓաշինյանն ու Ալիեւը լավ էլ «պասով» խաղում ենԱրդեն երկրորդ շաբաթն է՝ չեն մարում կրքերը Բաքվի լրատվամիջոցներին Իլհամ Ալիեւի՝ հունվարի 7-ին տված հարցազրույցի շուրջ, որի ընթացքում նա հանդես էր եկել 2020-ից ի վեր Հայաստանի հասցեին, թերեւս, ամենառազմաշունչ հռետորաբանությամբ՝ մեր երկիրն անվանելով ֆաշիստական պետություն: «Անկախ հայկական պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետեւ գրեթե 30 տարի այն ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, եւ նրանք այդ պետությունը ձեւավորել են իրենց կերպարին համապատասխան»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն սպառնալիք է տարածաշրջանի համար, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է…
Ազատ ամբիոնՊակիստանյան համախտանիշՎերջերս հաճախ է խոսակցություն բացվում այն մասին, որ երկիրն անարգել լցվում է մուսուլման պակիստանցիներով։ Դա պակիստանյան վտանգավոր համախտանիշ է՝ ուղղված հայկական պետականության դեմ: Թե ինչու՝ կասեմ մի քիչ ներքեւում։ Պակիստանցիներից միակ «օգուտը» լինելու է ահաբեկչության ներդրումը Հայաստանում եւ գաղտնի աջակցությունը թշնամական Ադրբեջանին, որը գալիս է Պակիստանի հակահայկական կողմնորոշումից։
Շաբաթվա անցուդարձ11-18 հունվարի 2025թ.Որքան էլ իշխանությունը փորձում է «սվաղել» արտաքին-քաղաքական կողմնորոշման առումով իրական մտադրությունները, ընդդիմության եւ հանրության զգալի մի հատվածի համար ակներեւ է, որ օրերս ՀՀ կառավարության հավանությանն արժանացած՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծից լավ հոտ չի գալիս: Հիշեցնենք, որ 2024թ. աշնանը «Եվրաքվե»-ի նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։ Այդպիսով՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է մտել։ Հաջորդ քայլով նախատեսվում է անդամակցման հարցը դնել…
Գրքի մեկնությունԲոդո Շեֆեր «Հաղթողների 30 օրենքները»Հայտնի միլիոնատերը պնդում է, որ յուրաքանչյուր ոք կարող է փոխել իր կյանքը: Հաղթողներն այն մարդիկ են, ովքեր ապրում են վառ ու հագեցված կյանքով եւ գիտեն, թե որտեղ է իրենց երջանկությունը: Իր գրքում նա ներկայացնում է 30 սկզբունք, որոնք իրեն եւ հազարավոր այլ մարդկանց օգնել են դառնալ ավելի լավը եւ իրականացնել սեփական երազանքները: