#20/2018
1 հունիսի, 2018 թ.
ԽմբագրականԻնքնիշխանության վախՍարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակի տոնակատարությունը հանրության շրջանում տարբեր հույզեր ու բանավեճեր է առաջացրել: Գլխավորապես ուշադրության կենտրոնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի եւ հանդիսավոր միջոցառումների գաղափարական բնույթի միջեւ կտրուկ հակասությունը: Ավելին՝ պաշտոնական ելույթներում ոչ հաճախ օգտագործվող «ինքնիշխանություն» եւ «սեփական ուժերի ապավինում» հասկացությունները շատերին ոչ միայն ոգեւորություն էին պատճառում, այլեւ՝ ավանդական վախ «աշխարհի առջեւ»: Եվ հենց այդպիսի վախի արտահայտություն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի…
ՎերլուծականՀեղափոխության մարտահրավերը՝ ովքե՞ր են ընտրվողները«Թավշյա» հեղափոխության հաղթանակը Հայաստանում ստեղծել է մի վիճակ, երբ մարդիկ փորձում են հասկանալ, թե որն է քաղաքական գործընթացների ներկայիս առանցքը։ Վերջին երկու ամիսներին հինը քանդելու եւ նորը կառուցելու միտքը հանրության տեսլականն է եղել։ Ժողովուրդը հինը քանդել է։ Թե ինչ ենք կառուցում հիմա՝ ինչ-որ չափով նույնպես հասկանալի է։ Կառուցում ենք օրենքի վրա հիմնված երկիր, այսինքն՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, ինչպես նշված է Սահմանադրության 1-ին հոդվածում։ Սակայն նորը կառուցելու խնդրում առաջին դժվարությունները ծագում են, երբ կրկին ինքներս մեզ տալիս ենք վաղուց…
Ազատ ամբիոնՓոթորիկ մի բաժակ ջրումԱնցյալ շաբաթ ամբողջ հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշեց Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակը: Տոնակատարություններն ավանդաբար անցկացվեցին Սարդարապատում, որտեղ հարյուր տարի առաջ տառապյալ հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ եւ հաղթեց թուրքական բանակին: Սակայն, ինչպես ռուսներն են ասում, «մեղրի տակառում մի գդալ ձյութ» գտնվեց: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամները մեծ աղմուկ բարձրացրին, որ իրենց չէին հրավիրել Սարդարապատում այդ հոբելյանը նշելու համար:
Շաբաթվա անցուդարձՄայիսի 26 - Հունիսի 2Հայաստանը մայիսի 28-ին նշեց Հանրապետության տոնը: Հարյուր տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, եւ մոտ ինը դար տեւած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Հայաստանի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը այցելել են Սարդարապատի…
Գրքի մեկնություն«Հայր Գորիո»Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին մի կադր է համանուն ֆիլմից:
ՀարցազրույցԱրմինե Ղազարյան. «Սա բնական զարգացմամբ և մեծ կամքի ուժով իրականացված հեղափոխություն է»- Արմինե, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես տեսակետ կա, որ կիսատ կմնա հեղափոխությունը, եթե արագ տեղի չունենան արտահերթ ընտրություններ։ Համամի՞տ եք։