#21/2023
3 հունիսի, 2023 թ.
Խմբագրական«Սա է ժառանգությունը քո». Սբ․ ՊատարագՀարյուր եւ հինգ տարի առաջ հռչակվեց Առաջինը։
ՎերլուծականՀայաստանի կառավարությունը միջազգային շուկա է հանել Հայաստանի ազգային շահերըՀայաստանի հանրությունը հաճախ շփոթում է օգտագործվող երկու եզրույթներ՝ «լեգիտիմ» ու «լեգալ»՝ օրինական եղանակով ընտրված, և դա ունի իր բացատրությունը: 1995 թվականից սկսած՝ հանրությունն ունի անվստահություն պետական ընտրությունների հանդեպ, և ամեն հերթական ընտրությունից հետո ամենահաճախակի լսվող արտահայտությունն է՝ իշխանությունը «լեգիտիմ» չէ, այսինքն՝ օրինական եղանակով չի ընտրվել, եղել են ընտրակեղծիքներ: Այստեղ շփոթում են «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունները, իրականում պետք է ասվեր, որ կառավարությունն օրինական չէ։ Այս պատճառով այդ երկու հասկացությունները մարդկանց գիտակցության մեջ միախառնվել են:…
Գրքի մեկնություն«Անտիպ գործեր, նամակներ, նյութեր և փաստաթղթեր» Ալեքսանդր ԽատիսյանՀատորում ներկայացված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ծավալուն անտիպ մի հուշագրություն, որտեղ մանրամասն նկարագրված են Հարավային Կովկասում 1905-1917 թթ. ծավալվող իրադարձությունները և Հայաստանի Հանրապետության պետական կյանքը 1918-1920թթ. Ներկայացվում են նաև մի քանի տասնյակ նամակներ, որոնք տարբեր տարիներին գրվել են Ալ.Խատիսյանի կողմից, ինչպես նաև իրեն հասցեագրված նամակներ և մի շարք այլ արխիվային փաստաթղթեր: Հատորում բերված փաստաթղթերը անշուշտ հետաքրքիր կլինեն նրանց համար, ովքեր հետաքրքրվում են 1918- 1920թթ. Հայաստանի Հանրապետության պատմությամբ և այդ պետական միավորման…