#22/2024
7 հունիսի, 2024 թ.
ԽմբագրականՀայկական դեկադանս կամ՝ անկում հայկական ձեւով2018-ի հայաստանյան, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» հիմնական ու, թերեւս, միակ հայեցակետը մերժումն էր: Ամենասկզբից «մերժեցին» Սերժին, այնուհետեւ սկսեցին «մերժել» սուտը, թալանը, կոռուպցիան, հովանավորչությունը եւ այլն: Դա մերժումների նախնական փուլն էր: Եվ, քանի որ շարժման իմաստն ու բովանդակությունը «մերժումն» էր, եւ ոչ մի խոսք չկար «հանուն»-ի, այսինքն՝ նպատակի ու ապագայի նախագծի մասին, փողոցից եկածները, բնականաբար, պետք է շարունակեին «մերժումների» շարքը եւ շարունակեցին:
ՎերլուծականԱդրբեջանի հետ բանակցություններում Հայաստանին նոր օրակարգ է հարկավորԵԱՀԿ Մինսկի խմբից ազատվելու՝ Ադրբեջանի ցանկության պատճառների ու նրա ողջ քաղաքական-իրավական ժառանգության մասին իմ նախորդ հոդվածում փորձեցի ներկայացնել Ադրբեջանի ցանկությունը՝ ոչ միայն Հայաստանին զրկել հայ ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ Ադրբեջանին մեղադրելու հնարավորությունից, այլեւ ձեռք բերել քաղաքական եւ իրավական ռեսուրսների 30 տարվա զինանոցից օգտվելու մենաշնորհային իրավունք։
Ազատ ամբիոնՊատերազմով ու շրջափակման աղետով անցած երեխաներ…Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը լավ առիթ է շնորհավորելու Արցախի երեխաներին եւ հիշելու, թե ինչերի միջով անցան մեր երեխաները վերջին ամիսներին…
Շաբաթվա անցուդարձ1-8 հունիսի 2024թ.Ամառվա առաջին քաղաքական շաբաթը թեւակոխեց ներհայաստանյան հարցերի հարցով՝ մարմա՞ն է գնում արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, թե՝ ոչ: Իշխանական շրջանակներում մերթ ընդ մերթ տեսակետներ են հնչում, թե մայիսի 9-ից Երեւանում բազմամարդ հանրահավաքով մեկնարկած ու ցայսօր վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի զանգվածային գործողությունների թափը, իբր, գնալով մարում է: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Գրքի մեկնությունԹուբա Չանդար «Հրանտ»Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների եւ գործընկերների հիշողություններից, ինչպես նաեւ հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։