#23/2024
15 հունիսի, 2024 թ.
ԽմբագրականՍեւ կարապըՀանրային դաշտ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մուտքը սարսափահար է արել գործող իշխանությանը, որի վարկանիշն արագընթաց գնում է գահավիժման: Վերջին սոցհարցումների պատկերը մխիթարական չէ ոչ միայն իշխող ՔՊ-ի, այլեւ հայաստանյան մյուս կուսակցությունների համար ընդհանրապես, այդ թվում՝ ընդդիմադիր: Մեծ հաշվով՝ քաղաքական դաշտն ավերված է ու, եթե անկեղծ լինենք, այդ ավերմունքի սկիզբը 2018 թվականը չէ: Ավելին՝ փլուզված չլիներ քաղաքական համակարգը, 2018-ի «թավշյա» դավադրությունը չէր էլ լինի:
ՎերլուծականԻնչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հալածում Հայ առաքելական եկեղեցունՀայ հասարակության կամքը ճնշելու եռամյա շրջանից հետո սպասվող բողոքի ալիքի կտրուկ աճը պետք է ստեղծեր գաղափարական անորոշության մթնոլորտ։ Քաղաքական գաղափարների վակուումը, որը պահպանվել է երկրում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ, համապատասխանաբար, ներկայիս իշխանությունների ու քաղաքական ուժերի նկատմամբ համատարած անվստահությունը չէին կարող չառաջացնել քաղաքական փոխակերպումներ՝ հանրային աճող ընդվզման առաջնորդի դերում հոգեւորականի հայտնության տեսքով։
Ազատ ամբիոնԽավարի մեջ առկայծող լույսի շողՄենք քանի՞ «Սրբազան» ունեինք Արցախում՝ աշխարհիկ թե հոգեւոր կյանքով ապրող, որ երկիրը թալանելու, հայրենին հանձնելու, պաշտոնի ձգտելու նպատակ չունեին, այլ պատրաստ էին ինքնազոհաբերության՝ հանուն հայրենյաց ու ժողովրդի։
Շաբաթվա անցուդարձ8-15 հունիսի 2024թ.Հանրության եւ լրահոսի ուշադրության կենտրոնում շարունակում է ամենահրատապը մնալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժման թեման: Հայաստանյան անկախ քաղաքագիտական-փորձագիտական շրջանակները, խորհրդարանական ընդդիմությունը եւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դրական են գնահատում Սրբազանի հայրենասիրական ձեռնարկը, վստահում ու աջակցում են նրան՝ աներկբայորեն հավատալով Շարժման հաջողությանը: Անշուշտ, կան նաեւ հակառակորդներ՝ հանձինս ՀՀ իշխանությունների, ինչպես նաեւ թուրք եւ ազերի նիկոլասերների:
Գրքի մեկնությունԱնդրեյ Մակին «Իմ հայ ընկերը»Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարից փրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը: