#26/2019
16 օգոստոսի, 2019 թ.
ԽմբագրականՄարտեր պատմության վերաշարադրման համարԱնգլիացի հայտնի գրող Ջորջ Օրուելի կարծիքով` ով վերահսկում է պատմությունը` նա վերահսկում է ապագան։ Օրուելը նկատի ուներ այն, որ պատմության շարադրումն իր մեջ քաղաքական ենթատեքստ է պարունակում. ով շարադրում է պատմությունը` նա ձեւակերպում է իր իշխանության օրինակարգությունը կամ, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմությունը։
ՎերլուծականՌազմական-քրեաօլիգարխիկ համակարգից անցում դեպի ամբոխավարությունՅուրաքանչյուր իշխանություն ունի իր սոցիալական, քաղաքական եւ գաղափարական հենարանները: Ըստ այդմ էլ պետությունները կառավարման համակարգի տեսանկյունից ենթարկվում են տիպաբանական բաժանման։ Դեռեւս մ․թ․ա․ 4-րդ դարում հին հույն մեծանուն փիլիսոփա Արիստոտելը՝ առաջնորդվելով իշխանական համակարգի էութենական բովանդակությամբ, նշում էր, որ իր համար ընդունելի պետական կառավարման մոդելներն են՝ արիստոկրատիկ, միապետական եւ ժողովրդավարական ձեւերը: Հատկանշական է, որ հեղինակը՝ զարգացնելով կառավարման տիպօրինակների վերաբերյալ իր մտքերը, առաջ էր քաշում այն տեսակետը, ըստ որի՝ վերը նշած համակարգերից ոչ մեկն ապահովագրված չէ…
Ազատ ամբիոնԳաղափարախոսության բացակայությունը նույնպես գաղափարախոսություն էՅուրաքանչյուր հասարակության զարգացման կարեւորագուն գրավականներից մեկը սեփական պետության կայացման տեսլականի եւ համագոյակցության կանոնների շուրջ ծավալվող ակտիվ քննարկումների արդյունքում բազմակարծության եռարանից փոխզիջումային համընդունելի տարբերակներ դուրս բերելու եւ ընտրություն կատարելու ընդունակությունն է: Սակայն պետության ապագայի շուրջ ծավալվող կառուցողական բանավեճ, որի ընթացքում կարող են բյուրեղանալ այն հիմնարար գաղափարներն ու արժեքները, որոնք կհանդիսանան պետականաշինության հիմնական ուղենիշները եւ անկյունաքարերը, Հայաստանում թերեւս չի նշմարվում, ուստի մնացածի մասին դեռ վաղ է խոսելը:
Շաբաթվա անցուդարձ10-17 օգոստոսիԱնցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղըզստանում էր, որտեղ մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Փաշինյանը` որպես Եվրասիական մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի բաշխման, Միության միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ մաքսային տարածքով «Վտանգավոր թափոնների՝ անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, Միությունում ագրոարդյունաբերական…
Գրքի մեկնությունԲերնհարդ Շլինկ, «Ընթերցողը»Վեպը տասնհինգամյա պատանու եւ երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձեւով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի եւ քավության խնդիրը: