#27/2026
11 հուլիսի, 2026 թ.
ԽմբագրականԶրոյական դիմակայությունՀայաստանի ապաշնորհ, իսկ հունիսի 7-ից հետո՝ նաեւ անօրինակարգ ղեկավարության անզորության համապատկերին Ադրբեջանի նախագահը շարունակում է հաղթողի դիրքերից թելադրել այն պահանջները, որոնք ՀՀ խորհրդարանական ընտրությունների բերումով առժամանակ հետաձգվել էին: Ապշերոնի բռնապետը տեղական վասալներ է ուղարկում Երեւան, շտապեցնում մարել «պարտքերը»՝ ամենայն հավականությամբ պահանջների հերթական «տրանշը» օր առաջ ներկայացնելու համար: Ալիեւի գործերը լավ են գնում. ՀՀ տարածքից եւս երկու անկլավ ենթակա է հանձնման, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ Սահմանադրության փոփոխության գործընթացը շատ մոտ է ավարտին:
ՎերլուծականԲոլոր բռնապետների ձգտումները նույնն են…1996 թվականի փետրվարի 6-ին, երբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ձեւավորվեց Սահմանադրական դատարանի առաջին կազմը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստի իր ելույթում ընդգծեց. «Սահմանադրական դատարանի կազմավորումը կարեւորագույն քայլ է իրավական պետության ճանապարհին: Սա այն օղակն է, ուր քաղաքական կրքերը պետք է ստանան իրավական լուծում»:
Ազատ ամբիոնՀրեշին հաղթում է գաղափարըԱփսոսում եմ, որ Սամվել Կարապետյանը որոշել է վերցնել մանդատները եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին լեգիտիմություն տալ։ Իրենց որոշելիքն է։ Չեմ քննադատում, բայց վստահ եմ, որ շատ շուտով կփոշմանեն այդ սխալի համար, երբ Փաշինյանը պատգամավորներ «գողանա» եւ ունենա սահմանադրական մեծամասնություն։
Շաբաթվա անցուդարձ4-11 հուլիսի 2026թ.Ո՞ւմ մտքով կանցներ, որ ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, երբեւէ կարող էր նշանավորվել սահմանադրական կարգի կոպտագույն տապալմամբ, որպիսին եղավ երկրի Հիմնական օրենքի 31-րդ տարեդարձի նախօրյակին, երբ Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը: Ըստ այդմ՝ ՍԴ այդ որոշմամբ պաշտոնապես հաստատում է, որ իններորդ գումարման նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի քաղաքական երեք ուժ՝ ՔՊ-ն (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (29 մանդատ) եւ «Հայաստան» դաշինքը (12 մանդատ)։
Գրքի մեկնությունՍոմերսեթ Մոեմ «Թատրոն»Խելացի, տաղանդավոր եւ անչափ հմայիչ Ջուլիա Լամբերթը անգլիական թատրոնի ամենափայլուն դերասանուհիներից է, ով վայելում է փառք, հաջողություն եւ հանդիսատեսի սերը։ Նրա մասնագիտական կյանքը թվում է կատարյալ, սակայն ներքուստ Ջուլիան ձգտում է նոր զգացմունքների եւ իրական ապրումների։