#30/2019
13 սեպտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՄի քանի դաս արցախյան ընտրություններիցՍեպտեմբերի 8-ին Արցախում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ կարեւոր մի հանգամանք, որին արժե մանրամասն անդրադառնալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումները, ինչպես արդեն կարելի է պնդել, նկատելիորեն փոխեցին ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը Արցախում: Ընտրողների վրա կենտրոնացված ազդեցության նպատակով ավելի քան երկու տասնամյակ գործածվող մեքենան խափանումներ տվեց: Շատ դիտորդներ նշում են, որ մարդիկ առաջին անգամ ստացան ազատ ընտրություն կատարելու հնարավորություն: Արդյունավետ չգտնվեց ընտրողների մեծամասնության կամքի վրա բռնանալու նախկին…
ՎերլուծականՑանկացած ճգնաժամ նոր զարգացումների սկիզբն էՀայաստանի հավաքական միտքը քաղաքական, անգամ մշակութաբանական ճգնաժամի մեջ է հայտնվել։ Հանրային գիտակցությունը մերժում է Հինը, սակայն Նորի հարցում համաձայնության չի եկել։ Հինը մերժում, հեղափոխության անհրաժեշտությունը պաշտպանում են ոչ միայն պայմանական հեղափոխականները, այլեւ այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են նախկին իշխանությունների հետ, այսինքն` պայմանական հակահեղափոխականները։ «Հին Հայաստանն» անտեր է մնացել, քչերն են փորձում նրան պաշտպանել, սակայն «Նոր Հայաստանի» խնդիրը նույնպես բարդ է եւ անհասկանալի. ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստան» ասվածը` պատասխանը չկա։ Այն տպավորությունն է, թե անտեր…
Ազատ ամբիոնՍորոսի հիմնադրամը եւ Հայաստանի «մեղքը»Սեպտեմբերի 6-ին Eurasia Daily (EADaily)-ի ռուսաստանյան տեղեկատվական գործակալության անդրկովկասյան խմբագրությունը զետեղել էր մի հոդված՝ «Հայաստանում «փոթորկոտ աշնանից» առաջ Փաշինյանը պատրաստվում է ցանկացած դիպաշարի» վերնագրով: Վերլուծելով վերջին 20-25 օրերի ընթացքում Փաշինյանի կատարած գործողությունները, խմբագրությունը հանգում է եզրակացության, որ վարչապետն արել է մի շարք քայլել, որոնք, ինչպես ակնարկում է հրատարակությունը, խիստ հակառուսական են: Լրատվականին դուր չէր եկել, որ Փաշինյանը, նրա համոզմամբ, «ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապված արեւմտամետ երկու ոչ կառավարական կազմակերպությունների…
Շաբաթվա անցուդարձ7-14 սեպտեմբերիՄարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը սեպտեմբերի 7-ին միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Բացի դրանից, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որպեսզի ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։ Նրանք հիմնվել են Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշման վրա, համաձայն որի` Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում…
Գրքի մեկնությունՌեյչլ Հոլիս, «Աղջիկ ջան, ուշքի արի»Հեղինակը գրքում ներկայացնում է 20 սուտ, որոնցով ամեն օր թունավորում են կանանց կյանքը: Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը մեջբերել է իր կյանքի ողբերգական, զվարճալի, անհարմար եւ հուզիչ պատմությունները։