#33/2023
24 սեպտեմբերի, 2023 թ.
ԽմբագրականՉգիտես՝ ով ում բարեկամն էՄեծ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու դաշնակիցներ, կան շահեր, եւ բոլորը բոլորին օգտագործում են: Չնայած ողբերգական ճակատագրին՝ հայերն այդպես էլ չհասկացան, որ հովանավորներ որոնելը ոչ միայն անիմաստ է, այլեւ չափազանց վտանգավոր: Ցանկացած ներունակ հովանավոր սեփական շահն է առաջ մղելու, եւ գլխավորապես՝ ի հաշիվ հովանավորյալի:
ՎերլուծականԵրեւանը Փաշինյանին ուղարկեց գրողի ծոցըԵրեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունները, ինչպես նաեւ հետընտրական զարգացումները ՀՀ գործող իշխանության վարքագծի, մտածելակերպի եւ, առհասարակ, «Քաղպայմանագիր» առեղծվածային երեւույթի քաղաքական որակի ծանրաչափը դարձան: Փաստացի՝ ընտրությունների պաշտոնական մեկնարկից դեռ մեկ տարի առաջ իշխանությունը՝ ապագա քաղաքապետի իր թեկնածուին հետեւողականորեն պատրաստելով «մեծ թռիչքի», վարչական ու պետական միջոցներ չէր խնայում, ամեն կերպ ջանում էր աղմկահույզ «ֆուրոր» ստեղծել նրա կերպարի շուրջ, ինչը առհավատչյան էր այն բանի, որ մայրաքաղաքում իշխանական դիրքերի ամրապնդումը ՔՊ-ի համար կենացմահու…
Ազատ ամբիոնՃաքած նուռըԺամանակից շուտ են մեծանում Արցախի երեխաները։ Դժվար կյանքը նրանց դարձնում է հասուն, իրական կերպարներ՝ իրենց իսկ շարած տողերում։ Այս անգամ 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Նինա Բեկնազարյանի շարադրության տողերն եմ ընթերցում՝ նրա հետ նույն ծանր զգացումներն ապրելով.
Շաբաթվա անցուդարձ16-23 սեպտեմբերի 2023թ.Շաբաթը լի էր հախուռն իրադարձություններով, որոնք միանգամից փոթորկեցին երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական մթնոլորտը: Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը՝ խախտելով փխրուն հրադադարը, լայնածավալ հարձակում գործեց Արցախի դեմ: Թշնամին շփման գծի երկայնքով հրթիռահրետանային հարվածներ հասցրեց Պաշտպանական բանակի դիրքերին եւ կրակ բացեց մայրաքաղաք Ստեփանակերտի ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ: Վնասվեցին բնակելի շենքեր, կրթամշակութային օջախներ, հիվանդանոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարեց, թե «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է…
Գրքի մեկնություն«Մարող լույսի ժամանակներում» Օյգեն ՌուգեԲեռլինը գրեթե կես դար Արեւելքի ու Արեւմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։ Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորեր բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։ Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։