#35/2023
6 հոկտեմբերի, 2023 թ.
ԽմբագրականԿգտնի՞ Հայաստանն իր տեղը արեւի տակԱյն, ինչ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցավ Արցախում, անկասկած, ցեղասպանություն էր կամ էթնիկ զտում, որը եւս ցեղասպանական գործողության տարատեսակ է: Նկատենք, որ մինչ այդ Արցախը ավելի քան ինն ամիս խուլ շրջափակման մեջ էր՝ շատ ժամանակ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, առանց դեղորայքի, հացի եւ գոյության այլ միջոցների: Հարյուրութ տարի անց դարավոր թշնամու հետնորդները ԼՂՀ-ի 120 հազար բնակչության՝ այդ թվում 30 հազար երեխայի համար ստեղծեցին ապրուստի ու կենսագործունեության անհնարինության պայմաններ, ինչը նույնպես, ըստ միջազգային համապատասխան կոնվենցիայի, ցեղասպանության դրսեւորում է:
ՎերլուծականՀայկական պետության փուլային լուծարման առաջա՞րկ…Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, լավ է հասկանում իրավունքի նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ։ Այդ մենք ենք համարում իրավունքներից հրաժարվելու սկզբունքը սեփական անվտանգության ապահովման միջոց։ Սրա վրա չպետք է զարմանաք՝ այս ավանդույթը մնացել է «փրկության համար օտարներին ենթարկվելու» ժամանակներից։
Ազատ ամբիոնՃանապարհ դեպի անհայտությունԴեպի Հայաստան մեր առաջին տաժանակիր օրը սեպտեմբերի 25-ին էր։ Բռնագաղթի ճանապարհը երկար էր, ծանր՝ կիլոմետրեր ձգվող մեքենաներով, մեկընդմեջ մեզ ուղեկցող խցանումներով:
Շաբաթվա անցուդարձ30 սեպտեմբերի - 7 հոկտեմբերի 2023թ.Ինչպես եւ սպասվում էր, իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանում վարչապետ աշխատող անձը: Վերջին ամիսներին այդ քաղաքի անունը ՀՀ-ում հաճախակի է հոլովվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Գրանադայում հոկտեմբերին նախատեսվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հովանու ներքո պետք է երկու հակամարտ երկրների միջեւ ստորագրվեր կամ նախաստորագրվեր «Խաղաղության պայմանագիր» անունով, բայց էությամբ թալանչիական մի փաստաթուղթ:
Գրքի մեկնություն«Ձյան հոտը» Ահմեդ ՈւմիթԿան գրքեր, որոնք այնքան դժվար են կարդացվում, որ հաճախ մտածում ես անգամ ընթերցանությունը դադարեցնելու մասին: Կան նաեւ գրքեր, որոնք կարդալիս մինչեւ վերջին տողը չես ցանկանում աչքդ թարթել: Դրանք չափազանց հետաքրքիր են, գրված են պարզ ու հասկանալի: