#36/2026
3 հոկտեմբերի, 2026 թ.
ԽմբագրականՆիկոլի մրցանակըՊարզվում է՝ սեպտեմբերի 18-ին գերմանական Վիսբադենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ հանձնելու հետ կապված զարգացումներն այնքան էլ խաղաղ ընթացք չեն ունեցել: Բայց նախ հիշեցնենք, որ գերմանական «Hessenschau» պարբերականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրվել է 2018 թվականից ի վեր ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, Եվրամիության հետ մերձեցման եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ վարած քաղաքականության համար: Բոլոր այս արժանիքներին վարչապետի մամուլի խոսնակն իր հերթին (կամ գուցե իր կողմից) հավելել է եւս մեկը՝ Հարավային Կովկասում խաղաղության…
ՎերլուծականԴուրս կբերվի՞ Գյումրիից ռուսական ռազմահենակետըՄինչ իշխանական պատգամավորները հայտարարություններ էին անում առ այն, որ Ռուսաստանը պետք է որոշի Հայաստանում տեղակայված իր ռազմահենակետը հանել-չհանելու հարցը, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանից` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմահենակետից զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երեւանից որեւէ հարցապնդում չի ստացել։ Իսկ ավելի վաղ Բիշքեկում Վլադիմիր Պուտինը ռազմահենակետի առնչությամբ միանշանակ ասել էր, որ եթե դա Հայաստանի ցանկությունն է, մենք հենց վաղը այն դուրս կբերենք:
Ազատ ամբիոնԱրցախի շողքից խրտնողը կամ «Մածեմածիկա»-2Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի սոցիալական կարիքների գնահատման համար ԱԺ-ում քննարկում էր կազմակերպել «Հայաստան» խմբակցությունը։ Ինչքան հասկացա տարածված տեղեկություններից, քննարկմանը հրավիրված են եղել Արցախցի հանրային ու քաղաքական գործիչներ, Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության ներկայացուցիչներ, նաեւ ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաներ ու խորհրդարանի պատգամավորներ։
Շաբաթվա անցուդարձ26 սեպտեմբերի - 3 հոկտեմբերի 2026թ.Այն, ինչ չարագուշակ 44-օրյայի 6-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հ1»-ում, ամենամեղմ բնորոշմամբ՝ անբարոյականություն էր: Մեր ազգային ողբերգության օրը բոլորիս հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը, փոխանակ տարելիցի տրամաբանությանը հարիր հատուկ եթեր պատրաստեր ի հարգանս նահատակված հազարավոր հայորդիների անմար հիշատակի, հեռարձակում է ոչ ավել ոչ պակաս՝ Թաթա Սիմոնյանի ժամանցային համերգը՝ մորմոքելով զոհվածների հարազատների եւ հայ հասարակության հասկացող մասի սրտերը:
Գրքի մեկնությունՋեյմս Դեշներ «Լաբիրինթոսում վազողը»Թոմաս անունով պատանին արթնանում է մութ վերելակի մեջ՝ առանց հիշողության։ Նա չի հիշում ոչ իր անցյալը, ոչ էլ այն, թե ինչպես է հայտնվել այստեղ։ Վերելակը նրան հասցնում է մի տարօրինակ վայր՝ «Բացատ», որտեղ արդեն ապրում են իր հասակակից այլ տղաներ։