Ընթացիկ համար#43/2026
Համար

#37/2023

21 հոկտեմբերի, 2023 թ.

ԽմբագրականԿռվախնձորը ոչ թե Արցախն է, այլ՝ Սյունիքը1990-ական թվականների սկզբին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու կարգախոսով («Միացում») համաժողովրդական շարժման ալիքի վրա եկավ իշխանության, քաղաքական դաշտում երկու տարամետ հոսանք էր ձեւավորվել: Դրանցից մեկը հակված էր մինչեւ վերջ գնալուն եւ Արցախը Հայաստանի մաս դարձնելուն, քանզի համոզմունք ուներ, որ Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը վարելու է հայահալած քաղաքականություն, ինչն ավելի մեղմ ու զուսպ եղանակով արդեն իսկ կատարվում էր ԽՍՀՄ տարիներին:21 հոկտեմբերի, 2023 թ.Վերլուծական«Միջանցքային» թնջուկ, որից պատերազմի հոտ է գալիսՎերջին շրջանում «Զանգեզուրի միջանցքի» թեմայով թուրք-ադրբեջանական խոսույթում որոշ հակասական տարրեր են ի հայտ եկել: Բավական երկար ժամանակ՝ կարելի է ասել հետպատերազմյան երեք տարվա ընթացքում, թեման «տաք» պահելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի սկզբներին փոքր-ինչ մեղմեցին անհիմն պահանջատիրության մարտավարությունը՝ «հույսի պատուհան» բացելով հայկական կողմի համար: Առաջինը խոսեց հատուկ հանձնարարությունների գծով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ հոկտեմբերի 4-ին պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արեւելքի խաղաղության ու անվտանգության կենտրոնի տնօրենի հարցերին:Գեւորգ Բրուտենց21 հոկտեմբերի, 2023 թ.Ազատ ամբիոնԱրցախցին նոր ավիշ է բերել հայաստանաբնակներինՎստահ եմ՝ Արցախը միայն տարածք ու հող չէ։ Արցախը նաեւ արցախցին է։Թաթուլ Մանասերյան21 հոկտեմբերի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ14-21 հոկտեմբերի 2023թ.Շաբաթասկիզբը նշանավորվեց նախօրեին տեղի ունեցած միջազգային երկու կարեւոր իրադարձությունների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ-ի՝ հոկտեմբերի 13-ին ավարտված բիշքեկյան գագաթաժողովի արդյունքների բուռն քննարկումներով: ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձեւը եւ համանուն հանձնարարականը։ Բանաձեւում դատապարտվում են սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները, ինչի հետեւանքով Արցախի գրեթե ողջ բնակչությունը ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի եւ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառով հեռացել է իր հայրենիքից։21 հոկտեմբերի, 2023 թ.Գրքի մեկնությունՀրաչյա Արզումանյան «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը»Գիրքը նվիրված է 21-րդ դարում ձեւավորված աշխարհաքաղաքական միջավայրում պաշտպանության ու անվտանգության հարցերին, երբ պատասխանատու պետական հաստատություններն ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարելու անվտանգային մարտահրավերները։ Հեղինակը նախ համակողմանի վերլուծում է մի շարք երկրների պաշտպանական եւ անվտանգային համակարգերը, որոնք հաջողված են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգում, այնուհետեւ հիմնավորում համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մշակման եւ Հայաստանում դրա ներդրման անհրաժեշտությունը։21 հոկտեմբերի, 2023 թ.