Ընթացիկ համար#43/2026
Համար

#37/2025

11 հոկտեմբերի, 2025 թ.

ԽմբագրականՔաղաքական վենդետաՀոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով…11 հոկտեմբերի, 2025 թ.ՎերլուծականՊե՞տք է Ադրբեջանին խաղաղության պայմանագիրԿայսրությունների հետ գործ ունենալը միշտ վտանգավոր է։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն դրանք աննախադեպ փոփոխություններ են բերում կախյալ ժողովուրդների կյանքում՝ թույլ տալով նրանց դուրս գալ անհույս հետամնացությունից։ Սակայն, որպես կանոն, այս պայմանները պարբերաբար վերածվում են մեծ ողբերգությունների այդ ժողովուրդների համար։ Երբ Ռուսաստանը 2020-23 թվականներին ցույց տվեց իր դաժան կայսերական «ժպիտը» դաշնակից Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս թողնելով Ադրբեջանի ու նրա դաշնակիցների ողորմածությանը, շատերը հասկացան կայսերական վարքագծի տրամաբանությունը։Մանվել Սարգսյան11 հոկտեմբերի, 2025 թ.Ազատ ամբիոնՈւսուցչի օրվա առթիվ. վսեմ անուն՝ Ուսուցի'չ…Եթե այս կյանքում հպարտանալու առիթ ունեցել եմ՝ դա իմ Ուսուցիչ լինելն էր։ Այն ինձ թեւեր է տվել` վեր սավառնելու, խրոխտ քայլելու, որ բարձր հնչեցնեմ այդ պատվանունը՝ Ուսուցիչ։Նատաշա Պողոսյան11 հոկտեմբերի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ4-11 հոկտեմբերի 2025թ.Հոկտեմբերի 7-ին հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով մեր խառնակ ժամանակների անվտանգության ու ներքաղաքական օրակարգերի հրատապ խնդիրներն ու դրանց լուծման սեփական պատկերացումները: Երեք ժամ տեւած բազմաթեմա ասուլիսից առանձնացրել ենք ամենաարդիական երկու թեմատիկ ուղղություններ, որոնց շուրջ էլ կփորձենք կառուցել մեր հրապարակումը: Եվ այսպես՝ խաղաղության ու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած՝ Փաշինյան-Թրամփ-Ալիեւ ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունների մասին:11 հոկտեմբերի, 2025 թ.Գրքի մեկնությունՌուբեն Վարդանյան, «Դոն Կիխոտն» ու «վիշապները»Գիրքը 2013-ից 2019-ը թվականներին Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է: Ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ ու աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:11 հոկտեմբերի, 2025 թ.