#4/2017
20 հոկտեմբերի, 2017 թ.
ԽմբագրականՀանդիպում Ժնեւում. ժողովրդի հաշվին Հայաստանից մատուցված հերթական նվերըՀոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. ողջ ժողովրդի աչքի առջեւ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սառնասրտորեն հրաժարվեց սեփական երկրի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկից: Հրաժարվեց առանց ամաչելու՝ ուրիշներին հաճոյանալու համար: Հրաժարվեց՝ խորապես համոզված, որ ոչ ոք չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել:
ՎերլուծականՔաղաքական «աքցաններ» Հայաստանի համարԳրեթե չորս տարի անց այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց եւ հապճեպ անդամակցեց Եվրասիական միությանը, աշխարհում շատ ջրեր են հոսել: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեզանում խնդիրները չեն փոխվել: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ Հայաստանը կրկին բախվեց նմանատիպ նոր համաձայնագրի ստորագրման խնդրին: Բավական տրամաբանական է, որ այս իրավիճակում երկրում քննարկվող ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք այս անգամ կհաջողվի ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: Նույնիսկ հոկտեմբերի 13-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ Համակողմանի եւ ընդլայնված գործընկերության…
Ազատ ամբիոնԺնեւյան բանակցություններ. Սարգսյանը վառեց «կանաչ լո՞ւյսը...»Հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք արդյունքների մասին անել մեզ տրամադրված ժլատ տեղեկատվությունից: «Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը» Սրանք ոչինչ չասող ընդհանուր ֆրազներ են, որոնք մշտապես ձեւակերպվում են նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո: Բանակցությունների մեկնարկից առաջ հայկական կողմն այդպես էլ ոչ մի նախապայման չներկայացրեց: Մինչդեռ Սարգսյանը…
Շաբաթվա անցուդարձՀոկտեմբերի 14-21ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում հոկտեմբերի 16-ին մեկնարկեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ:
Գրքի մեկնությունՕրհան Փամուք «Կարմրահեր կինը»Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնուրույն որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ եւ Սոհրաբի» ու «Էդիպ արքայի» սյուժեները՝ յուրօրինակ փոխակերպմամբ:
ՀարցազրույցՀովսեփ Խուրշուդյան. «Եթե Մոսկվան վերջին պահին նորից չփոշմանի...»- 2013 թվականին ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրվեց նաեւ ԵԱՏՄ մուտք գործելու պատճառաբանությամբ, այսինքն՝ արտաքին ազդակների թելադրանքով: Ներկայումս կա՞ արդյոք այդ կարգի արտաքին խոչընդոտների կամ միջամտության վտանգ՝ նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրին ընդառաջ: