#41/2024
16 նոյեմբերի, 2024 թ.
ԽմբագրականԹափարգել-երկրներ եւ ճակատագրերՑակացած երկիր, առավել եւս Հայաստանի նման փոքր երկրները, որտեղ քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել, իբրեւ կանոն, տխուր ավարտ են ունենում, ինչպես եղավ 2008-ին Վրաստանում կամ ինչպես Ուկրինայում է տեղի ունենում արդեն մոտ երեք տարի: Հարց է առաջանում՝ ո՞րն է խնդիրը: Նախ՝ պետք է իմանալ հետեւյալը. աշխարհի քաղաքական քարտեզի վրա պետությունները հենց այնպես չէ, որ հայտնվում են, դրանցից յուրաքանչյուրն աշխարհաքաղաքական որոշակի դեր ունի՝ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով, կենսունակությամբ, սահմանակից երկրների վարքով եւ մի շարք այլ առանձնահատկություններով:
ՎերլուծականԹուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը (մաս III)(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)
Ազատ ամբիոնՄեր չորքոտանի բարեկամները…Երկար տարիներ Պիտերում ապրելով՝ միշտ ականատես եմ եղել մի երեւույթի, որն ինձ իսկապես զարմացրել է։ Խնդրում եմ՝ քաղաքական երանգ չկպցնել, եթե ասեմ, որ ռուսը չափազանց կենդանասեր ազգ է։ Անգամ մայթեզրին ընկած ու ջարդված ոտքով շանը կամ կատվին պատահական անցորդը կվերցնի, կհասցնի մոտակա անասնաբուժարան եւ գումար չի խնայի կենդանու բուժման ու ապաքինման համար։
Շաբաթվա անցուդարձ9-16 նոյեմբերի 2024թ.Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում մեկնարկեց COP-29-ի` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի հերթական համաժողովը, որը կտեւի երկու շաբաթ։ Ակնկալվում էր, որ միջոցառմանը կմասնակցեն 100-ից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, սակայն ոչ բոլոր հրավիրվածներն էին ներկայացել։ Մեկնարկային օրվա դրությամբ՝ անգամ Հայաստանը չէր կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ է դրան, թե՝ ոչ: «Ցավոք, Երեւանը ներկայացված չէ COP-29-ում, թեպետ հայկական պատվիրակությունը գրանցվել էր համաժողովին մասնակցելու համար»,- նոյեմբերի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:
Գրքի մեկնությունՄելինե Մանուշյան «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: