Ընթացիկ համար#43/2026
Համար

#45/2024

14 դեկտեմբերի, 2024 թ.

ԽմբագրականՎրաստանում՝ ինչպես ՀայաստանումՎրաստանում հետընտրական կարճատեւ խմորումներից հետո, երբ թվում էր՝ հանրային հուզումների ալիքը գնում է մարման, ներքաղաքական իրավիճակը կրկին ահագնացել է: Թբիլիսին ցնցումների մեջ է: Ուսումնասիրությունների լայն դաշտ է բացվել հոգեբանների, հասարակագետների, քաղտեխնոլոգների ու մարդաբանների առջեւ, թեպետ վերջիններիս ավագ գործընկերները նման աշխատանքի գործնական փորձ բավականաչափ կուտակել են՝ կարողանալով մի շարք երկրներում ազդել մարդկանց վարքագծի եւ հոգեբանության վրա:14 դեկտեմբերի, 2024 թ.ՎերլուծականՀայաստանի վտանգավոր լռությունըԱդրբեջանում նոյեմբերի 11-22-ն անցկացված COP-29-ի համաժողովից հետո այդ երկրի ղեկավարն ու նրա պաշտոնական շրջանակները նորից սկսել են կոշտացնել Հայաստանի նկատմամբ նախահարձակ եւ հավակնոտ հռետորաբանությունը, ինչն ամենեւին նման չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստ կողմի վարքագծի: Հանդես գալով այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի այսպես կոչված՝ «Երկրորդ միջազգային ֆորումում», Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արեւմտյան ադրբեջանական համայնքի հետ եւ գործնական քայլեր ձեռնարկի նրա հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:Գեւորգ Բրուտենց14 դեկտեմբերի, 2024 թ.Ազատ ամբիոնՀայաստանն իր տեղը չի գտելԹուրքիայի «գարշապարին» Սիրիայի մի մասի հանձնումը վկայում է այն մասին, որ աշխարհում սկսվել է քաղաքական վերաբաշխման երկրորդ փուլը։ Առաջինը իննսունականների սկզբին էր՝ ԽՍՀՄ-ի կազմաքանդման եւ Եվրոպայի վերամիավորման տեսքով։Մանվել Սարգսյան14 դեկտեմբերի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ7-14 դեկտեմբերի 2024թ.Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցի օրը, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, շփումներ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի հայտնի միլիարդատեր Իլոն Մասկի եւ միջոցառմանը հրավիրված այլ երկրների առաջնորդների ու կառավարությունների ղեկավարների հետ: «Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,- ՖԲ-ի իր էջում զետեղած նկարն այսպես է մակագրել Փաշինյանը:14 դեկտեմբերի, 2024 թ.Գրքի մեկնությունԴանիել Քանեման «Մտածողություն. Արագն ու Դանդաղը»Հոգեբան եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին եւ դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձեւավորում են մեր դատողությունները եւ ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։14 դեկտեմբերի, 2024 թ.